Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 28 դեկտեմբերի 2010

Խորհրդակցություն Եվրամիության գործիքների արդյունավետ կիրառման վերաբերյալ




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն Եվրոպական միության գործիքների արդյունավետ կիրառման վերաբերյալ, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նշենք, որ ՀՀ վարչապետը ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ին կայացած նիստում հանձնարարել էր ՀՀ նախարարների և գերատեսչությունների ղեկավարների տեղակալներին` դեկտեմբերի 11-ին մասնակցել Եվրամիության գործիքակազմի վերաբերյալ Քաղաքական և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) և ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի կողմից համատեղ կազմակերպված սեմինարին ու արդյունքում ներկայացնել հաշվետվություններ իրենց նախարարությունների և գերատեսչությունների կողմից կոնկրետ գործիքների կիրառման վերաբերյալ:
Կառավարության ղեկավարն, անդրադառնալով հարցի կարևորությանը, մասնավորապես, նշել է. «Այսօրվա մեր խորհրդակցությունը նվիրված է Եվրոպական միության գործիքների կիրառման վերաբերյալ մեր պատկերացումներին, այն սեմինարներին ու խորհրդակցություններին, որոնք անցկացվեցին Հայաստանում, որպեսզի մեր բոլոր գերատեսչությունները և նախարարությունները հստակ պատկերացում ունենան, առաջինը` Ազգային ծրագրով իրենց ոլորտում ինչ խնդիրներ են դրված, և երկրորդը` Ազգային ծրագրի միջոցառումներն իրականացնելու ժամանակ ինչպիսի գործիքակազմ է առաջարկվում Եվրամիության կողմից, և կոնկրետ նախարարություններն ինչպես կարող են օգտվել այն տեխնիկական, ֆինանսական օժանդակությունից, որ մենք ստանալու ենք: 2011 թվականն այդ առումով մեզ համար պետք է բեկումնային լինի: Մենք պետք է որակական առաջընթաց ապահովենք Եվրամիության հետ մեր հարաբերություններում, և այստեղ լուրջ անելիքներ կան»:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` որպես ԵՄ-ի հետ համագործակցության ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգող գերատեսչության ղեկավար, զեկուցել է Եվրամիության կողմից Ազգային ինդիկատիվ ծրագրով Հայաստանին տրամադրվող աջակցության ծավալի և կառուցվածքի մասին: Այնուհետև ամփոփ ներկայացվել են սեմինարին մասնակցած պետական պաշտոնյաների հաշվետվությունները:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդակցության մասնակիցների կողմից ներկայացվել են առաջարկություններ համապատասխան գերատեսչություններում ԵՄ գործիքների արդյունավետ կիրառման առնչությամբ:
Ամփոփելով քննարկման արդյունքները` Տիգրան Սարգսյանը համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին, ինչպես նաև հանձնարարել հնչեցված առաջարկությունները երկշաբաթյա ժամկետում գրավոր ներկայացնել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ