Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 27 դեկտեմբերի 2010

Վարչապետը մասնակցել է «Գլաձոր» կառավարման համալսարանի 20-ամյակին նվիրված միջոցառմանը



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «Գլաձոր» կառավարման համալսարանի հիմնադրման 20-ամյակի առթիվ կազմակերպված տոնական միջոցառմանը։
Տիգրան Սարգսյանը կառավարության անունից շնորհավորել է համալսարանին` 20-ամյակի առթիվ` հոբելյանը կարևորելով նախևառաջ համալսարանի` մասնավոր կրթական հաստատություն լինելու հանգամանքով, և այն առումով, որ 20 տարիների ընթացքում կարողացել է հաղթահարել բոլոր դժվարությունները և կայանալ որպես համալսարան` ի շնորհիվ դասախոսական կազմի, ուսանողների։
Իր ելույթում վարչապետ Սարգսյանն անդրադարձել է կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներին. «Այն բարեփոխումները, որ մենք այսօր իրականացնում ենք, քայլ առ քայլ ստեղծելու են ավելի բարենպաստ մրցակցային միջավայր, և մասնավոր հաստատությունները եթե կարողանան ապացուցել, որ իրենք մատուցում են ավելի որակյալ ծառայություններ, քան պետական բուհերը, ապա ֆինանսական պատվերները և ծառայություններից օգտվելը միանշանակ ենթադրվելու են մասնավոր բուհերից»։
Անդրադառնալով որակյալ կրթության ապահովման հարցին` Տիգրան Սարգսյանն այդ գործում կարևորել է թե՛ մասնավոր, թե՛ պետական բուհերի դերակատարությունը:
«Առաջին 20 տարին հաջողությամբ հաղթահարել եք, հիմա երկրոդ 20-ամյակի խնդիրները լուծելու հերթն է, որը հեշտ չի լինելու համալսարանի համար, որովհետև մրցակցությունը խստանալու է, մրցակիցներ կան դաշտում, իսկ այն սկզբունքները, որ մենք այսօր ներդնում ենք կրթական դաշտում` հավատարմագրային գործընթացը, որակի վերահսկողությունը, ստանդարտերին համապատասխանությունը, ներքին աուդիտը, ներքին գործընթացների ներդնումը, արտաքին աուդիտը, այս բոլոր գործընթացները ենթադրում են, որ դասախոսական կազմին սպասում է լուրջ և լարված աշխատանք, ինչի արդյունքում առաջին հերթին շահելու են ուսանողները, և իհարկե ընդհանուր առմամբ, մեր կրթական համակարգը»,-հավելել է վարչապետը` հաջողություն մաղթելով Համալսարանին։
1990 թ. հիմնադրված «Գլաձոր» բարձրագույն ուսումնական հաստատությունում ներկայումս սովորում է շուրջ 1300 ուսանող, իսկ շրջանավարտների թիվը հասնում է 2300-ի։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ