Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 3 հոկտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր հրավիրել է վարչապետին առընթեր կրոնի հարցերով խորհրդի նիստ: Քննարկվել են կազմակերպչական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կրոնական ոլորտի օրենսդրության բարելավման, օրենսդրական կանոնակարգման հետ կապված խնդիրներ: Ելնելով կրոնի և ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրներին վերաբերող՝ մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորություններից, ինչպես նաև նշված հարցերով զբաղվող շահագրգիռ մարմինների գործունեության համակարգման, ոլորտում հստակ քաղաքականության իրականացման անհրաժեշտությունից, խորհուրդը առաջարկել է ստեղծել կառավարության աշխատակազմում գործող համապատասխան մասնագիտացված կառուցվածքային ստորաբաժանում: Հանձնարարվել է արդարադատության նախարարությանը, շահագրգիռ այլ գերատեսչություններին՝ մեկ ամսվա ընթացքում կարծիքներ և առաջարկություններ ներկայացնել ստորաբաժանման կանոնադրական հիմնախնդիրների, կառուցվածքի վերաբերյալ, որոնք խորհրդում ամփոփվելուց հետո, կներկայացվեն կառավարության հաստատմանը: Օրակարգի կարևոր հարցերից մեկը վերաբերել է կրոնական ոլորտի օրենսդրական կարգավորմանը: Նշելով, որ «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» ՀՀ գործող օրենքը հիմնականում համապատասխանում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վերաբերյալ ժողովրդավարության չափանիշներին, խորհրդի անդամներն ընդգծել են նաև 1991թ. ընդունված այդ օրենքի լրամշակման անհրաժեշտությունը՝ այն հասարակական կյանքի արդի իրողություններին, այսօրվա իրականությանը համապատասխանեցնելու նպատակով: Մասնավորապես, հաշվի են առնվել անցած ժամանակամիջոցում ընդունված հասարակական միավորումների մյուս տեսակների՝ կուսակցությունների, արհմիությունների, հասարակական, բարեգործական և այլ կազմակերպությունների մասին նոր օրենքների ընդունման, ինչպես նաև հասարակական ոլորտի ակտիվ զանգվածը կազմող կրոնական կազմակերպությունների ազդեցության շրջանակների արագ ընդլայնման իրողությունները: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ՝ համապատասխան նախարարությունների, գերատեսչությունների, եկեղեցիների և ՀՀ ազգային ակադեմիայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ կրոնական ոլորտի օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված կարծիքների և առաջարկությունների մշակման նպատակով: Խորհրդի անդամների քննարկմանն է ներկայացվել նաև ՀՀ կրոնական ոլորտում առկա հիմնահարցերի բանկի նախագիծը, որի վերաբերյալ կարծիքներն առաջարկվել է ներկայացնել մեկ շաբաթվա ընթացքում: Կրոնի ոլորտում քաղաքականության հայեցակարգային խնդիրների ու նպատակների շարքում, վարչապետը կարևորել է ինչպես մարդու իրավունքների, այնպես էլ պետության, մեր ազգային անվտանգության շահերի պաշտպանությունը. «Պետությունը չի ցանկանում մտնել դավանաբանական վեճերի մեջ, դա գլխավորապես եկեղեցու, կրոնական կազմակերպությունների գործն է: Մեր խնդիրը երկրում այնպիսի պայմանների ստեղծումն է, որտեղ լիարժեքորեն պաշտպանված լինեն թե՛ մարդու իրավունքները, թե՛ պետության ու ազգի շահերը», - ասել է նա: Նիստում նշվել է, որ զանգվածային լրատվության որոշ միջոցներ, թյուր մեկնաբանելով ՀՀ վարչապետին առընթեր կրոնի հարցերով խորհրդի 2002թ. սեպտեմբերի 18-ի առաջին նիստը, առիթ են տվել տարբեր անձանց և կազմակերպությունների կողմից արված շահարկումների այնպիսի նրբին խնդրի շուրջ, ինչպիսին խղճի ազատությունն է: Նրանք տարօրինակ են համարել, որ խոսքի այդ աղավաղումները որպես իսկություն են ընդունվում նաև որոշ պաշտոնատար անձանց կողմից: Խորհրդի անդամներն ընդգծել են, որ ՀՀ վարչապետը՝ անդրադառնալով խորհրդի ստեղծման անհրաժեշտությանն ու նրա առջև դրված խնդիրներին, նշել է, որ վերջինս իր գործառույթները պետք է իրականացնի բացարձակապես ՀՀ օրենքներին համապատասխան՝ հարգելով մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները: Միաժամանակ, անդրադառնալով ՀՀ-ում գործող աղանդավորական կազմակերպությունների հակաօրինական գործունեության կանխարգելման մեխանիզմների մշակման գործառույթին, նա ընդգծել է, որ կրոնական կազմակերպությունները հայտնվել են մրցակցային դաշտում և իրենք պետք է կարգավորեն հարաբերությունները միմյանց և հասարակության հետ: Իսկ ինչ վերաբերում է ՀՀ օրենքների պահանջների կատարումից խուսափող աղանդավորական, ինչպես և ցանկացած այլ կազմակերպությունների գործունեությանը, ապա այն կկարգավորվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսվող կարգով: Նիստում քննարկվել են նաև կազմակերպչական հարցեր: Որոշվել է ՀՀ վարչապետին առընթեր կրոնի հարցերով խորհրդի կազմում ընդգրկել նաև ԱԳՆ ներկայացուցչին, ինչպես նաև դիմել ՀՀ նախագահին և ԱԺ-ին՝ խորհրդում իրենց, նոր ներկայացուցիչներին առաջադրելու համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ