Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 20 դեկտեմբերի 2010

Վարչապետը` Մանկավարժական համալսարանի խորհրդի նախագահ





Այսօր Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում տեղի է ունեցել համալսարանի Խորհրդի նիստ, որին մասնակցել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգում Խորհրդի նախագահի ընտրության հարցն էր։ Նիստը վարել է Խորհրդի անդամ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Նա ներկայացրել է բարձրագույն ուսումնական հաստատությունների Խորհուրդների ձևավորման կարգը, այնուհետև առաջարկել է առաջադրել համալսարանի խորհրդի նախագահի թեկնածուներ։
«Այսօր շատ կարևոր հիշարժան օր է, քանի որ օրերս վարչապետի որոշմամբ ձևավորվել են բուհերի խորհուրդների կազմերը, և այս համալսարանում այսօր անդրանիկ ընտրություններն են ընթանում»,-ասել է Արմեն Աշոտյանը։ Տեղում հնչած առաջարկությունների հիման վրա կազմավորվել է երեքհոգանոց ընտրական հանձնաժողով: Խորհրդի նախագագի թեկնածուներ են առաջադրվել վարչապետ Տիգրան Սարգսյանը և ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը։ Բաց քվեարկությամբ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալասրանի խորհուրդի նախագահ է ընտրվել Տիգրան Սարգսյանը։ «Կարծում եմ, որ Մանկավարժական համալսարանի առաքելությունն այսօր կարիք ունի էլ ավելի արժևորվելու»,-ասել է վարչապետը` ավելացնելով, որ ինքը հենց այդ հանգամանքով է պայմանավորում քաղաքական թիմի կողմից այդ հարցի քննարկումը եւ այդ քաղաքականության մեջ հանրային որոշակի փոփոխությունների անհրաժեշտության հանգելու փաստը։ «Այս ընտրություններում երկրի վարչապետի թեկնածությունն առաջադրելն արդեն ասում է, որ պետությունն ուզում է ուշադրության կենտրոնում պահել այս համալսարանը»,-նշել է Տիգրան Սարգսյանը` հենց Մանկավարժական համալսարանի ընտության փաստը բացատրելով, որ այն առաջին հերթին պայմանավորված է կրթական համակարգի իրականանալիք բարեփոխումների շարքում պետության կողմից մասնավորապես մանկավարժությունը առավել կարևորելու հանգամանքով։ Վարչապետի խոսքով` բարփոխումների առանցքը պետք է լինի նոր հասարակության ստեղծումը` հիմնված գիտելիքների վրա։ «Տնտեսական, քաղաքական բարեփոխումներն սկսենք կրթական համակարգից, որովհետև ինչպիսին լինի երկրի կրթական համակարգը, այնպիսին կլինի երկրի ապագան»,-ասել է Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ արմատական փոփոխությունների տեսանկյունից է պետք կարևոր այս համալսարանի գործունեությունը։
Հանձնաժողովի նախագահ Հրավարդ Հակոբյանը համալսարանի Խորհրդի նորընտիր նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանին հանդիսավորությամբ հանձնել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Խորհրդի նախագահի խորհրդանշական շքանշանը։
Համալսարանի Խորհրդի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և, կարևորելով համալսարանի դերը մանկավարժական կադրերի պատրաստման գործում, անդրադարձել է հանրապետության կրթական համակարգ բարեփոխումներին. «Ցանկանում եմ, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում փոխվի վերաբերմունքը մանկավարժական համալսարանի նկատմամբ, որպեսզի մանկավարժական համալսարանը չդիտարկվի համալսարանների շարքում երկրորդ, երրորդ աստիճանի համալսարան»:
Կառավարության ղեկավարը նաև նշել է. «Մեր բարեփոխումների իմաստը, էությունը կայանում է նրանում, որ Հայաստանում ստեղծենք գիտելիքահեն հասարակություն: Իսկ դա նշանակում է, որ մենք արագ փոփոխվող աշխարհի այդ ըմբռնումը, որը հիմնված է գիտելիքի ստեղծման վրա, այդ ըմբռնումը մենք ձեզ հետ միասին պետք է հաղորդենք դպրոցից: Ինչպիսին կլինեն մեր ուսուցիչները, այնպիսին կլինեն մեր աշակերտները դպրոցում, և այդպիսին կլինի Հայաստանը 10 տարի հետո: Եթե մենք ցանկանում ենք առարկայական պատկերացնել, թե ինչպիսին է լինելու Հայաստանը 10-20 տարի հետո, մենք պետք է այցելենք մեր դպրոցները, տեսնենք` ինչպես և ինչ ենք դասավանդում, ինչպիսի ընկալումներ կան աշակերտների մոտ, և ես համարում եմ, որ դա թիվ մեկ խնդիրն է մեր կրթական բարեփոխումների ընթացքում»:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ