Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 20 դեկտեմբերի 2010

Վարչապետը շնորհավորել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին 4G ցանցի գործարկման կապակցությամբ




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա է գտնվել «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորի գլխավոր գրասենյակում Հայաստանում չորրորդ սերնդի` 4G ցանցի պաշտոնական գործարկման արարողությանը: Նոր սերնդի ցանցի առաջին փորձնական կոմերցիոն գործարկմանը նվիրված միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Մանուկ Վարդանյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Միջոցառումը մեկնարկել է «ՎիվաՍել-ՄՏՍ» բջջային օպերատորի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի ողջույնի խոսքով, ով իր ելույթում անդրադարձել է 4G ցանցի ստեղծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին և ներկայացրել հեռահաղորդակցության ոլորտում նոր սերնդի ցանցի հնարավորությունները: Մասնավորապես, LTE մոդեմների միջոցով կատարվել է ցանցում, ներառյալ նաև կառավարության պաշտոնական` www.gov.am կայքէջում տվյալների ներբեռնման և վերբեռնման հոսքերի փորձարկում իրական ժամանակում: Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ Հայաստանը LTE տեխնոլոգիայի հիմնված նոր սերնդի ցանցը գործարկած առաջին երկիրն է տարածաշրջանում և տասներորդն` աշխարհում:
Շնորհավորելով «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին նոր ցանցի հաջող գործարկման առթիվ` վարչապետն ընդգծել է, որ ՏՏ բնագավառում նորամուծությունների համար հնարավորությունների ստեղծումը համահունչ է ՀՀ կառավարության ՏՏ ոլորտի զարգացման ծրագրին: Կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ուրախ եմ, որ 4G-ն «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի շնորհիվ մուտք գործեց Հայաստանի Հանրապետություն: Համոզված եմ, որ այս նորարարությունը խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետությունում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար: Գաղտնիք չէ, որ ընդամենը երկու տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ցուցանիշներով` հասանելիությամբ, գներով, մրցակցային դաշտով, մենք զիջում էինք մեր հարևաններին: Բայց վերջին երկու տարիների ընթացքում բավական լուրջ առաջընթաց է արձանագրվել ՀՀ-ում. և՛ հասանելիությունն է կտրուկ ավելացել, և՛ մրցակցությունը, նոր գործիքներ են ի հայտ եկել, կտրուկ ավելացել է նոր ծառայությունների քանակը: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նաև ավելացել են նորաստեղծ ձեռնարկությունները»:
Տիգրան Սարգսյանն օրինակելի է համարել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի նախաձեռնությամբ նմանօրինակ միջոցառումների կազմակերպումը` ընդգծելով, որ դա կնպաստի ՏՏ ոլորտում նոր ներդրումների իրականացմանը և ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար ավելի բարենպաստ պայմանների ստեղծմանը:
4G/LTE` երկարաժամկետ էվոլյուցիայի տեխնոլոգիայի վրա հիմնված ցանցն ապահովում է հեռահաղորդակցային հուսալի և որակյալ ենթակառուցվածք` մեծածավալ տվյալների գերարագ փոխանցման համար և թույլ տալիս տվյալների լայնաշերտ փոխանցման միջոցով որակապես նոր և ավելի մեծ թողունակություն պահանջվող ծառայություններ մատուցել: 4G ցանցն առաջին փուլով գործարկվելու է Երևանի Կենտրոն և Արաբկիր համայնքներում:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ