Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 20 դեկտեմբերի 2010

Հայկական գյուղատնտեսական արտադրանքի համար բացվում են նոր շուկաներ



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է ուկրաինական «Դոնհարդ Հոլդինգ» ներդրումային ընկերության համահիմնադիր, «Սթոր ֆուդ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Սերգեյ Կալենիչիին:
Հանդիպման ընթացքում Սերգեյ Կալենիչին կառավարության ղեկավարին է ներկայացրել երկու տարի առաջ սննդի արդյունաբերության ոլորտում մեկնարկած ներդրումային ծրագրի իրականացման արդյունքները: Նա նշել է, որ մասնավորապես, սպիրտային ըմպելիքների և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակման ոլորտում գործունեություն ծավալող «Հայասի Գրուպ» ընկերությունում կատարվել են շուրջ 25 մլն դոլարին համարժեք ներդրումներ: Արդյունքում ըմպելիքների և պահածոյացված բանջարեղենի ու մրգերի շուկայում գործող այս ընկերությունում ստեղծվել է շուրջ 700 աշխատատեղ: Սերգեյ Կալենիչին տեղեկացրել է, որ նախատեսվում է նաև ընկերությունում մենեջմենթի և մարկետինգային կառավարման ժամանակակից միջազգային չափանիշների ներդրում: Ընդգծելով, որ մինչև տարեվերջ «Հայասի Գրուպ» ընկերության արտադրանքը կներկայացվի հայկական շուկայում, պարոն Կալենիչին հավաստիացրել է, որ կարվի ամեն ինչ հայկական արտադրանքի արտահանման համար լայն շուկա ապահովելու ուղղությամբ:
Վարչապետը գոհունակություն է հայտնել ծրագրի իրականացման արդյունքներից և ընդգծել, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է նմանօրինակ ներդրումային ծրագրերի իրականացումը, որոնք կնպաստեն մեր երկրի արտահանման ներուժի և հնարավորությունների մեծացմանը:
Հանդիպման ավարտին Սերգեյ Կալենիչին պատասխանել է լրատվամիջոցների հարցերին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ