Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 հոկտեմբերի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Գործադիրը ՀՀ 2003 թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 8100 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ և 150000 դրամ է հատկացրել ՀՀ սոցիալական ապահովության նախարարությանը՝ մի շարք հաշմանդամ ազատամարտիկների հատկացնելու նպատակով: Ըստ այդմ, որոշվել է, բնակարանների բարեկարգման համար, երկրորդ խմբի հաշմանդամ ազատամարտիկներ Զավեն Ասատուրյանին հատկացնել 2500 և Ռոստոմ Մխիթարյանին՝ 600 ԱՄն դոլարին համարժեք դրամ, առաջին խմբի հաշմանդամ ազատամարտիկներ Սամվել Մարկոսյանին՝ 1500, Լենդրուշ Գևորգյանին՝ 2500 և Հրաչյա Առաքելյանին՝ 1000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով 150000 դրամ է հատկացվել նաև առաջին խմբի հաշմանդամ ազատամարտիկ Գագիկ Շարյանին: Կառավարությունը որոշել է Տավուշի մարզի համայնքների վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող անավարտ շինարարության բնակելի տները (ներկայացված ցանկի համաձայն) սեփականության իրավունքով անհատույց փոխանցել համապատասխան համայնքներին՝ դրանք կարիքավոր ընտանիքներին անհատույց հատկացնելու համար: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով Տավուշի մարզպետից և համապատասխան համայնքներից ստացված առաջարկությունները: ՀՀ քաղաքացիական և հողային օրենսգրքերին համապատասխան, Երևանի «Էրեբունի» օդանավակայանի վերակառուցման ու ընդարձակման ծրագիրն իրականացնելու նպատակով, գործադիրը սահմանել է «Էրեբունի» օդանավակայանին հարող պետության կարիքների համար վերցվող անշարժ գույքի (հողամասեր, շենքեր, շինություններ) օտարման գոտիները: Կառավարությունը հաստատել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը: Որոշումն ընդունվել է՝ ղեկավարվելով «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքով և ավիացիոն անվտանգության ոլորտում Միջազգային պայմանագրով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորություններով: Ծրագիրը սահմանում է նշված ոլորտում տարվող պետական քաղաքականության սկզբունքները և նպատակ ունի ապահովել միջազգային ու ներքին քաղաքացիական ավիացիայի անվտանգությունը, անխափան և արդյունավետ գործունեությունը: Նիստում հավանություն է տրվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում կուրորտային առողջարանների և հանգստյան տների 2004-2008թթ. հեռանկարային զարգացման ծրագրին և միջոցառումների ժամանակացույցին: Ծրագրի հիմնական նպատակը հանրապետությունում ժամանակակից արդյունավետ և մրցունակ կուրորտային համակարգի ստեղծումը և կուրորտային զբոսաշրջանի զարգացումն է, որը կնպաստի նաև առողջարանային վայրերի, համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը: Կառավարությունը որոշել է 45 մլն դրամ հատկացնել Երևան քաղաքի համար տրանսպորտային միջոցների ձեռքբերմանը: Այդ գումարը տրամադրվել է «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով կապիտալ գործառնություններից եկամուտների գծով սահմանված ֆինանսական միջոցներում Երևանի պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարումից նախատեսված 200 մլն դրամի դիմաց այդ հողերի օտարումից ընթացիկ տարում փաստացի ստացվող լրացուցիչ մուտքերից: Հատկացված գումարով նախատեսվում է ձեռք բերել ֆրանսիական «Ռենո» մակնիշի ավտոբուսների նոր խմբաքանակ՝ Երևանի ներքաղաքային երթուղիները քաղաքային մոդիֆիկացիայի ավտոբուսներով համալրելու, քաղաքացիների տրանսպորտային սպասարկման մակարդակը բարելավելու նպատակով: ՀՀ 2003թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից գործադիրը 150 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ է հատկացրել նաև ՀՀ արտաքին գործերի նախարարությանը՝ Հունաստանում ՀՀ դեսպանության նոր հարկաբաժնի շենքի ձեռքբերման համար: Այլ որոշումներով, կառավարության պահուստային ֆոնդից 810 հազար դրամ է հատկացվել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը՝ «Լանդշաֆտը երեխաների աչքերով» հանրապետական ցուցահանդեսի կազմակերպման, ևս 500 հազար դրամ՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիային՝ ակադեմիկոս Գալուստ Գալոյանի հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը թույլատրել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային՝ Սայաթ-Նովա պողոտայի և Աբովյան փողոցի հատման մասում գտնվող ՀՀ ԳԱԱ լեզվի և ՀՀ ԳԱԱ տնտեսագիտության ինստիտուտների շենքն ու օժանդակ շինությունները, անհատույց սեփականության իրավունքով, որպես նվիրաբերություն հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն՝ Երևանում Կաթողիկոսարանի Վեհարան կառուցելու նպատակով: Գործադիրը որոշել է «Հայճանմեքենայացում» ՓԲԸ-ն վերանվանել «Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ի: Որոշումն ընդունվել է նշված ընկերության անվանումը նրա կողմից իրականացվող գործունեության տեսակների բնույթին՝ ավտոտրանսպորտով բեռների և ուղևորների փոխադրում, ավտոճանապարհների հարդարում, վերանորոգում, բարեկարգում, տրանսպորտային միջոցների և մեխանիզմների տեխնիկական սպասարկում, նորոգում և այլն, համապատասխանացնելու նպատակով: Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Իսրայելի Պետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման, ինչպես նաև «ՀՀ կենտրոնական բանկի և ՌԴ կենտրոնական բանկի միջև Հայաստանի Հանրապետությունում ազգային արժույթի անցնելու կապակցությամբ 1993թ. դեկտեմբերի 8-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունն ստորագրելու առաջարկություններին: «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի համաձայն, նիստում հաստատվել են դոնորների, ինչպես նաև դոնոր չհանդիսացող քաղաքացիների կողմից սեռաբջիջների տրամադրման, տրամադրած սեռաբջիջների և սաղմի պահպանման կարգն ու պայմանները: Նիստում գործադիրը հաստատել է նաև ՀՀ Կոտայքի մարզի Արամուսի, Արագածոտնի մարզի Կոշի և Արարատի մարզի Վարդաշատի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները, որոշումներ է ընդունել մի շարք ընկերությունների, այդ թվում՝ «Սպիտակի վերելակաշինական գործարան», Հրազդանի «Նորոգշին» ՓԲԸ-ների, «Սևան» մանկական առողջարան» պետական ՓԲԸ-ի մասնավորեցման մասին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ