Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 18 դեկտեմբերի 2010

Վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է ՀՀ ֆինանսների, արդարադատության, Էկոնոմիկայի նախարարություններ և դրանց աշխատակազմերին ներկայացրել նորանշանակ նախարարներ Վաչե Գաբրիելյանին, Տիգրան Դավթյանին, Հրայր Թովմասյանին։
Ֆինանսների նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Վաչե Գաբրիելյանին և շնորհավորելով նրան` կառավարության ղեկավարը խոսել է նաև ոլորտի առջև կանգնած խնդիրների և կառավարության առաջիկա տարիների ծրագրերի մասին։
Ընդգծելով, որ երկար տարիներ լինելով ֆինանսական համակարգում Վաչե Գաբրիելյանը ծանոթ է ոլորտի խնդիրներին և լավատեղյակ է այն բարեփոխումներին, որոնք այսօր իրականացվում են. «Ես համոզված եմ, որ Վաչե Գաբրիելյանի կողմից պաշտոնի ստանձնումը կլինի շատ սահուն։ Նա այս նախարարությունում ունի լավ գործընկերներ, որոնց հետ համագործակացությունը եղել է լավ մակարդակի վրա»։
Ինչ վերաբերում է գործադիրում իրականացված կադրային փոփոխություններին, ապա վարչապետը նշել է, որ դրանք համախմբելու են առկա կարողությունները, ձեռքբերումները, ինտելեկտուալ փորձը, որպեսզի հետճգնաժամային շրջանում մեծ թափ հաղորդեն բարեփոխումներին։
Ներկայացնելով ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանին` վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նրան նոր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ բարձր է գնահատում Հրայր Թովմասյանի մասնագիտական ունակություններն ու մարդկային արժանիքները։ Ըստ Տիգրան Սարգսյանի, Հրայր Թովմասյանի գիտելիքներն ու փորձը հույս են ներշնչում, որ նա կկարողանա նոր թափ հաղորդել կառավարության ծրագրով նախատեսված բոլոր բարեփոխումներին. «Միևնույն ժամանակ պետք է նշեմ, որ Հրայր Թովմասյանն ունի կառավարչական փորձ, եղել է փոխնախարար, ինչպես նաև աշխատել է Սահմանադրական դատարանում։ Համոզված եմ, որ այդ փորձը նույնպես օգտակար կլինի այս պաշտոնում»։
Վարչապետը անդրադարձել է ՀՀ արդարադատության նախկին նախարարի աշխատանքից ազատվելու վերաբերյալ իր կողմից տրված հրապարակային պարզաբանումներին` ընդգծելով, որ Հրայր Թովմասյանին համակարգի ներքին խնդիրների լուծման տեսակետից լուրջ անելիքներ են սպասվում։ «Մենք համոզված ենք, որ ՀՀ արդարադատության նախարարության աշխատանքային կոլեկտիվն ի վիճակի է լուծելու իր առջև դրված այն խնդիրները, որոնք պայմանավորված են հանրապետության նախագահի ծրագրային դրույթներով և կառավարության ծրագրով»,-ասել է Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը, մեկ անգամ ևս շնորհավորելով Հրայր Թովմասյանին բարձր պաշտոնի նշանակման կապակցությամբ, նշել է, որ նրա գործողություններն ու աշխատանքն են տեսանելի լինելու հասարակության համար։
Կառավարության ղեկավարը ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Տիգրան Դավթյանին։ Վարչապետը Տիգրան Դավթյանին շնորհավորել է պաշտոնի ստանձման կապակցությամբ` նշելով, որ նրան ներկայացնելու կարիք չկա, քանի որ Տիգրան Դավթյանն իր պետական կարիերան իրականացնելիս կայացման ճանապարհ է անցել էկոնոմիկայի նախարարությունում։ «Նա երկար տարիներ եղել է ձեր գործընկերը, փոխնախարարի պաշտոնն է զբաղեցրել այս նախարարությունում, և նրա համար այս աշխատանքը շատ ծանոթ է, իսկ ֆինանսների նախարարի փորձը կարծում եմ նրան հնարավորություն է տալու ավելի խորը հասկանալու այն խնդիրները, որ կանգնած են ընդհանրապես տնտեսության և պետության առջև»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով կադրային նշանակումներին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ թիմում տեղի է ունենում ուժերի վերաբաշխում, ինչը հնարավորություն է տալու երկրի առջև ծառացած խնդիրներն ավելի արդյունավետ լուծելու։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Ներսես Երիցյանին` էկոնոմիկայի նախարարի պարտականությունները պատշաճ կատարելու համար. «Նա անցնելու է այլ աշխատանքի մեր թիմում, իսկ սա ընդամենը նշանակում է` մեր կարողություներն ավելի արդյունավետ են օգտագործվելու»։
Վարչապետի խոսքով, էկոնոմիկայի նախարարության առջև ծառացել են բավականին լուրջ խնդիրներ` մի կողմից կառավարության բարեփոխումների ծրագիրը, մյուս կողմից` միջազգային համագործակցության խնդիրներն ու եվրաինտեգրացման գործընթացները։ Այդ աշխատանքի հաջողությամբ է պայմանավորված լինելու նաև մեր երկրի հաջողությունը. «Գաղտնիք չէ, որ այս բարեփոխումները ունեն ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական բովանդակություն, և դուք այստեղ կերտում եք մեր երկրի ապագան նաև բովանդակային առումով։ Մեր տնտեսական մոդելը հասարակական, տնտեսական բոլոր հարաբերությունների հիմքն է հանդիսանալու»։
Նորանշանակ նախարարները շնորհակալություն են հայտնել ՀՀ նախագահին և ՀՀ վարչապետին` նախարարի պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, վստահեցնելով, որ կներդնեն իրենց բոլոր ուժերն ու կարողությունները` ակնկալվող արդյունքներին հասնելու և ՀՀ կառավարության գործունեության ծրագրում նախանշված հիմնախնդիրները լուծելու համար։

 

 

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ