Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 17 դեկտեմբերի 2010

Տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի նիստ



Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Քենդլ» նախագծի համակարգող խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Օրակարգի առաջին հարցով խորհրդի անդամներն ի գիտություն են ընդունել Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, Գերմանիայի և Չինաստանի հետ բանակցությունների արդյունքների և նախագծի առաջընթացի համար անհրաժեշտ հետագա քայլերի վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանի զեկույցը:
Նիստում ներկայացվել է «Քենդլ» նախագծի իրականացման առաջին փուլի` Գերմանիայի կողմից տրամադրված սարքավորման հիման վրա AREAL լազերային բարձր հաճախականային գիտահետազոտական գծային արագացուցչի կառուցման հարցը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանին` կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի ու ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ նախապատրաստել և ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացնել «Քենդլ» կենտրոնի շենքի շինարարության համար համապատասխան տարածք հատկացնելու մասին որոշման նախագիծ:
«Քենդլ» նախագծի իրականացման նախապատրաստական փուլի ղեկավարի թեկնածության վերաբերյալ ծավալված քննարկման արդյունքում ղեկավար է ընտրվել Երևանի պետական համալսարանի «Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտահետազոտական կենտրոն» ԳՀԻ տնօրեն Վասիլի Ցականովը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ