Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 1 հոկտեմբերի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է հավատարմագրված ոչ պետական բուհերի ռեկտորներին, որոնք կառավարության ղեկավարին են ներկայացրել իրենց մի շարք մտահոգությունները բարձրագույն կրթության ոչ պետական համակարգի ներկայիս դժվարությունների, չկարգավորված առանձին խնդիրների հետ կապված, որոնց լուծումը, ըստ նրանց, կապահովի համակարգի հետագա բնականոն զարգացումը: Ռեկտորներն անդրադարձել են նաև «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ դրույթների, որոնք ևս նրանց մտահոգում են: Ընդգծելով, որ հավատարմագրված ոչ պետական բուհերը, հաղթահարելով բավականին դժվարություններ, անցնում են հաջորդ՝ զարգացման փուլ, հիշյալ բուհերի ներկայացուցիչները իրենց հաջողությունները մեծապես պայմանավորել են նաև ոչ պետական բուհերի նկատմամբ վերջին երեք տարիներին ՀՀ կառավարության և նրա ղեկավարի մշտական ուշադրությամբ, աջակցությամբ և որդեգրած ճիշտ քաղաքականությամբ: Նրանք շնորհակալություն են հայտնել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին՝ իրենց հետ հանդիպելու և մտահոգությունները լսելու պատրաստակամության համար, դա համարելով անցած տարիների վերաբերմունքի շարունակություն: Գործնական և արդյունավետ համագործակցության նպատակով, ՀՀ վարչապետն առաջարկել է ներկայացված խնդիրներից բացի, որոնց հիմնականում կառավարությունը տեղյակ է, ներկայացնել սեփական առաջարկները, լուծման ուղիները, այդ թվում՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքի նախագծի դրույթների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը վստահեցրել է, որ պատրաստակամ է դրանք ստանալուց հետո՝ քննարկել և ընթացք տալ ընդունելի առաջարկներին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ