Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 15 դեկտեմբերի 2010

Վարչապետը ընդունել է ԱՊՀ ինֆորմխորհրդի մասնակիցներին




Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպել է Երևանում ընթացող ԱՊՀ ինֆորմխորհրդի 12-րդ նիստի մասնակիցներին։
Տիգրան Սարգսյանն ողջունելով ԱՊՀ ինֆորմ խորհրդի մասնակցիներին կարևորել է այն գործունեությունը, որ իրականացնում են պետական լրատվական գործակալությունները։ Այդ աշխատանքները, կառավարության ղեկավարի խոսքով, ունեն լուրջ քաղաքական բովանդակություն։
Ըստ վարչապետի Անկախ պետությունների համագործակցության շրջանակներում նման հադիպումները հնարավորություն են տալիս հասկանալ, թե ինչպիսի գործընթացներ են տեղի ունենում ԱՊՀ շրջանակներում, ինչպիսի խնդիրներ ու առաջնահերթություններ կան։ Խոսելով համագործակցության կարևորության մասին` կառավարության ղեկավարը նշել է, որ այս համագործակցությունը հնարավորություն է տալիս լրացնել այն տեղեկատվական բացերը, որոնք առկա են ԱՊՀ երկրների լրատվական տիրույթներում։
Պետական լրատվական գործակալությունների ներկայացուցիչները վարչապետին ուղղել են մի շարք հարցեր, որոնք վերաբերվել են ինտեգրացիոն և ներդրումային քաղաքականությանը, տուրիզմին, մշակութային երկխոսությանը և այլն։
Հանդիպման ավարտին "ԻՏԱՌ-ՏԱՍՍ" լրատվական գործակալության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Միխայիլ Կալմիկովը, վարչապետին հանձնել է խորհրդանշական հուշանվեր։
ԱՊՀ ինֆորմխորհրդն ստեղծվել է 1996 թվականին և նպատակ ունի ակտիվացնել տեղեկատվական ներուժը, բարձրացնել համագործակցության որակը և տեղեկատվական աջակցություն ցուցաբերել ԱՊՀ-ում իրականացվող ծրագրերին։ Հանդիպման մասնակիցները ներկայացնում էին Ռուսաստանի, Ղազախստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, Բելառուսի, ԱՊՀ գործադիր կոմիտեի և Հայաստանի պետական լրատվական գործակալությունները։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ