Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 8 դեկտեմբերի 2010

Կառավարության ղեկավարը մասնակցել է Տիգրան Մեծի 2150-ամյակին նվիրված մանկական նկարների ցուցահանդեսին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ներկա էր Գեղագիտության ազգային կենտրոնում բացված Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակին նվիրված մանկական նկարների ցուցահանդեսի բացմանը: Ցուցահանդեսին ներկա էին նաև Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, «Աշխարհի հայ նկարիչների միավորման» նախագահ Ղազար Միրզոյանը, «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Շնորհավորելով ներկաներին և, մասնավորապես, երեխաներին ցուցահանդեսի բացման կապակցությամբ, վարչապետն ընդգծեց, որ Տիգրան Մեծի հոբելյանը մեր ժողովրդի համար առանձնահատուկ խորհուրդ ունի. «Հայ ժողովրդի պատմության մեջ մեծ է այդ խորհրդի բովանդակությունը, և դա կայանում է նրանում, որ շնորհիվ Տիգրան Մեծի` մենք պահել ենք անկախ պետականության երազանքը, և շնորհիվ նրա է, որ այսօր այդ երազանքն ի կատար ենք ածում: Այս տեսակետից մեր պատմության մեջ ամենագլխավոր դերակատարությունն ունեցող ակնառու երևույթն է Տիգրան Մեծը, և մենք պարտավոր ենք ըստ արժանվույն գնահատել նրա դերակատարությունը»,- նշեց վարչապետը: Նրա խոսքով` հայկական ինքնության կերտման գործում ապագայի տեսլականի ձևավորման առումով Տիգրան Մեծի դերակատարությունը չափազանց մեծ է. «Մենք նպատակ ունենք կարևորել այդ հանգամանքն այս միջոցառումներով, և վստահ եմ, որ մեր արվեստագետները, պատմաբաններն անդրադառնալու են Տիգրան Մեծի թեմային»: Նա նշեց, որ Հայաստանի անկախության տարիները հնարավորություն են տալու վերաիմաստավորել Տիգրան Մեծի արժեքը և նշանակությունը պատմության մեջ:
Այնուհետև վարչապետը ծանոթացավ ցուցահանդեսում ներկայացված շուրջ 100 աշխատանքներին: Մանկական ցուցահանդեսը բաց կլինի մեկ ամիս:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ