Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 8 դեկտեմբերի 2010

Մեկնարկել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլը





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի հիմնական փուլի մեկնարկի ազդարարմանը նվիրված միջոցառմանը, որի ժամանակ ամփոփվել են ծրագրի փորձնական փուլի արդյունքները: «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի նպատակն է` խթանել համակարգիչների ու ինտերնետի տարածումը Հայաստանում` դրանով իսկ նպաստելով Հայաստանի ՏՀՏ ոլորտի զարգացմանը:
Վարչապետ Սարգսյանը նախ ծանոթացել է ներկայացված համակարգիչների հնարավորություններին, այնուհետև ներկա գտնվել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի սաների մասնակցությամբ կազմակերպված բաց դասին:
Կարևորելով այս ծրագրի նշանակությունը համակարգիչների տարածման գործում` կառավարության ղեկավարը, մասնավորապես, նշել է. ««Համակարգիչ բոլորի համար» ծրագիրն ստիպում է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր գերատեսչությունները համախմբված աշխատեն հանրության հետ` ներկայացնելու այս ծրագրի գաղափարախոսությունը, կոնկրետ մեխանիզմները, որոնք հնարավորություն են տալու, որպեսզի մեր քաղաքացիների համար համակարգիչը լինի հասանելի: Ուրախ եմ, որ այսօր մեզ հետ են նաև կրթական համալիրները, որոնք ցուցադրում են, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից դպրոցը, համակարգիչները, որոնցից երեխաները կարողանում են օգտվել, որոնք շատ շուտով փոխարինելու են դասագրքերին, և որոնք որակապես փոխելու են նաև դպրոցներում դասավանդման մեթոդաբանությունը` բարձրացնելով կրթական համակարգի արդյունավետությունը»:
Խոսելով տեղեկատվական տեխնոլոգիաների հասանելիության ապահովման անհրաժեշտությունից` վարչապետն ընդգծել է. «Ընդհանուր առմամբ ժամանակակից աշխարհը դժվար է պատկերացնել առանց համակարգիչների, առանց համակարգչային տեխնիկայի օգտագործման, և հասկանալի է, որ այդ գործընթացը պետք է սկսել հենց դպրոցից: Եթե կարողանանք դպրոցներում այս խնդիրը մոտակա 2-3 տարիների ընթացքում արմատականորեն լուծել, դա նշանակում է, որ 10-15 տարի հետո կունենանք արդիական, ժամանակակից հասարակություն: Մենք այս տարի կրթության և գիտության նախարարությանը լրացուցիչ 700 մլն դրամ հատկացրեցինք, որպեսզի դպրոցների համար ձեռք բերվեն համակարգիչներ և նպատակ ունենք նաև էապես բարելավելու մեկ աշակերտին բաժին ընկնող համակարգիչների քանակը դպրոցներում»:
Ելույթներով հանդես են եկել «Ինթել» կորպորացիայի Ղազախստանի, Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանային ղեկավար Դմիտրի Քիսսելը, «Հյուլեթ Փակարդ» ընկերության Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի վաճառքի գծով տնօրեն Գեորգ Մոսգանը, «Մայքրոսոֆթ Ար Էյ» ընկերության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը, «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը:
Միջոցառման ժամանակ ստորագրվել են հուշագրեր, մի կողմից` ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՀՀ կրթության և գիտության նախարարության, մյուս կողմից` «Ինթել» կորպորացիայի, «Հյուլեթ Փակարդ» ընկերության միջև «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի մի շարք, մասնավորապես` «Դպրոցական համակարգիչ» և «Համակարգիչ ուսուցիչների համար» ենթածրագրերի փորձնական փուլերի իրականացման վերաբերյալ: Հուշագիր է ստորագրվել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի միջև «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի շրջանակում «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հետ համագործակցության ընդլայնման մասին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ