Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 դեկտեմբերի 2010

Հաստատվել են ՀՀ 2011թ. պետբյուջեի նախագծի փոփոխությունները



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետը մի քանի հանձնարարականներ է տվել նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին (վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ներկայացված է առանձին)։
Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծի ցուցանիշներում փոփոխություններ կատարելու մասին արձանագրային որոշման նախագծին. ՀՀ Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովներում և լիագումար նիստում ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների, պատգամավորական խմբերի, խմբակցությունների և անհատ պատգամավորների կողմից ներկայացվել են շուրջ 600 առաջարկություններ, որոնց ավելի քան մեկ երրորդն ընդունվել է։
ՀՀ 2011թ. պետական բյուջեի նախագծի լրամշակված տարբերակը հաստատվել է և սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։
Հավանություն տալով Սևանա լճի ափին բարձրլեռնային մարզական կենտրոն հիմնադրելու հայեցակարգին` կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է վեցամսյա ժամկետում ապահովել կենտրոնի հիմնադրման գործարար ծրագրի կազմման աշխատանքները` ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքելով համապատասխան պայմանագիր։ Հայեցակարգի հիմնական նպատակն է Սևանա լճի ափին հիմնել համաշխարհային մասշտաբով եզակի բարձրլեռնային մարզական համալիր, որը կհամալրվի գերժամանակակից մարզական գույքով և սարքավորումներով և կտրամադրի մարզական, առողջարարական և զբոսաշրջային բարձրակարգ ծառայություններ։ Այն կլինի ոչ միայն բարձրակարգ մարզումների աշխարհահռչակ վայր, այլև օլիմպիական մարզական բազա հայ մարզիկների համար։ Համալիրի հիմնումը մեծապես կնպաստի տեղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։
Սևանա լճի ափին բարձր լեռնային մարզական կենտրոնի հիմնադրման ծրագրի ապահովման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2010թ. 4-րդ եռամսյակում տրամադրվել է 19250.0 հազար դրամ։ «Այս փաստաթղթերն անցել են նաև Ազգային մրցունակության խորհրդի խողովակով և համահունչ են տուրիզմի զարգացման այն ծրագրերին, որ իրականացնում է Ազգային մրցունակության խորհուրդը։ Ենթադրվում է, որ մասնավոր ջանքեր են ներդրվելու, որպեսզի այս ծրագրի շրջանակներում մենք ունենանք ներդրողներ։ Միևնույն ժամանակ ուզում եմ նշել, հարգելի գործընկերներ, որ վերջին շրջանում մենք դրական ձեռքբերում ունենք` այն է, որ բոլոր այն նախագծերը, որոնք հայտնվում են կառավարության օրակարգում, նախապես քննարկվում են մամուլում։ Դա նշանակում է, որ մենք արձագանք ենք ստանում, թե ինչպես է հանրությունը վերաբերվում որոշումների նախագծերին, որոնք մեր օրակարգում կան։ Այդ առումով կարող ենք ասել, որ մեր աշխատանքների թափանցիկությունը հասել է այն մակարդակին, որ մինչև կառավարության կողմից նախագծերի ընդունումն արդեն կան լուրջ վերլուծական նյութեր, այս կամ այն բնույթի նախագծերի դիտարկում և քննադատություն, որոնք ներառված են օրակարգում»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքը սահմանել է 50 հեկտար, այն փոխադրել հատուկ պահպանվող հողերի կատեգորիա և անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով հանձնել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին` «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում ընդգրկելու նպատակով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն ուշադրություն է հրավիրել պատմամշակութային օբյեկտների սահմանների հստակեցման խնդրի վրա։


Առողջապահության ոլորտի խնդիրներ


Գործադիրը քննարկել և հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության հեռաբժշկության համակարգի փորձարարական ծրագրի ներդրման հայեցակարգին, ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարներին հանձնարարել 15-օրյա ժամկետում համատեղ պատրաստել փորձարարական ծրագրի ներդրման ֆինանսատնտեսական հիմնավորումը և ներկայացնել ՀՀ վարչապետին։
Հեռաբժշկության համակարգի ներդրման արդյունքում էապես կբարձրանա հիվանդությունների ախտորոշման որակը, կբարելավվի գյուղական և հեռավոր տարածաշրջաններում բուժսպասարկման մատչելիությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ բժշկական տվյալների փոխանակումը մասնագետների միջև կիրականացվի համակարգչային և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների օգտագործման միջոցով։
Դեղերի, բուժտեխնիկայի և բուժական մեթոդների գովազդի թույլտվության տրամադրումը պարզեցված ընթացակարգով իրականացնելու նպատակով կառավարությունը համապատասխան փոփոխություններ է կատարել իր 2006թ. նոյեմբերի 2-ի N 1608-Ն որոշման մեջ։
«Քաջարանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանում գործունեության, իսկ «Սանացիա» ՍՊԸ-ին` հոգեմետ նյութերի բաշխում, բացթողում և իրացում գործունեության իրականացման արտոնագիր` յուրաքանչյուրը երեք տարի գործողության ժամկետով։


Օրենսդրական նախաձեռնություններ


Կառավարությունը հավանություն է տվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Ծխախոտի իրացման, սպառման և օգտագործման սահմանափակումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին։
Նախատեսվող փոփոխություններն ու լրացումները միտված են ծխախոտի օգտագործման և դրա հետևանքով առաջացող հիվանդությունների նվազեցմանը, ընդհանուր առմամբ` հանրային առողջության պահպանմանն ու առողջ ապրելակերպի հաստատմանը։ «Կարծում եմ` առողջ կենսակերպ պետք է ապահովենք նաև զանգվածային լրատվական միջոցների մասնակցությամբ։ Ցավոք, Հայաստանի Հանրապետությունն աշխարհում զբաղեցնում է առաջատար դիրքեր ծխողների քանակով, մեկ շնչին ընկնող ծխախոտի սպառման ծավալներով և բոլոր այն հիվանդություններով, որոնք առնչվում են ծխելու հետ, նույնպես ՀՀ-ն աշխարհում առաջատար դիրքեր է զբաղեցնում, և մահացության դեպքերն անթույլատրելի բարձր են։ Ակնհայտ է, որ սա մեծ չարիք է, և սրա դեմ պետք է պայքարենք բոլորս միասին»,- նշել է վարչապետը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունն անհետաձգելի է համարել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը։
Քննարկելով ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը` կառավարությունն այն համարել է ոչ նպատակահարմար, նկատի ունենալով, որ գործունեության այն տեսակները, որոնց համար արտոնություն են նախատեսում նախագծի հեղինակները, հատուկ է ոչ թե փոքր և միջին ձեռնարկություններին, այլ խոշոր կարողություններ և մեծ շրջանառություն ունեցողներին։ Այս կապակցությամբ գործադիրի ղեկավարն ասել է. «Խոսքն անշարժ գույքի շուկայում աշխատող ընկերությունների մասին է, որոնք գնահատողներ են, համապատասխան պետական գործընթացներ են անցնում, ստանում են թույտվություն աշխատելու այդ շուկայում, և հիմա առաջարկություն կա, որպեսզի այդ կազմակերպություններին հանենք ԱԱՀ վճարող կազմակերպությունների ցանկից, ինչը, ԵվԲԱԽ-ի բոլոր մասնակիցների կարծիքով, թույլատրելի չէ, որովհետև դա այնպիսի գործառույթ է, որը ենթադրում է ինտելեկտուալ աշխատանք, և հասկանալի է, որ այդ գործառույթով զբաղվող մարդիկ ի վիճակի են ԱԱՀ-ի հաշվառում իրականացնել։ Ընդհանրապես ցանկալի չէ, որ ՀՀ-ում ստեղծվեն այդպիսի օազիսներ, որտեղ հայտնվեն սուբյեկտներ, որոնք ազատվում են ԱԱՀ-ից, մանավանդ եթե այդ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներն այդ պարզ հաշվառումն իրականացնելու բոլոր կարողություններն ունեն։ Դրա համար այդ գործունեության տեսակը տրամաբանական չէ հանել ԱԱՀ ցանկից և տալ արտոնություն»։
Հավանության արժանացած նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Աղետների ռիսկերի նվազեցման համար

«Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն կառավարությունը որոշել է հիմնադրել աղետների ռիսկերի նվազեցման ազգային պլատֆորմ հիմնադրամ, հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի լիազորությունները վերապահել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, հաստատել հիմնադրամի կանոնադրությունը, նշանակել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։
Նորաստեղծ հիմնադրամի նպատակն է օժանդակել աղետների ռիսկի նվազեցման բազմաճյուղ մեխանիզմի հիմնմանը, տեխնածին և տարերային բնույթի արտակարգ իրավիճակների ռիսկի նվազեցմանը, արտակարգ իրավիճակների հնարավոր հետևանքների նվազեցմանն ու վերացմանը։ Հիմնադրամի միջոցները կգոյանան ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից տրամադրված, այդ թվում` օտարերկրյա, նվիրատվությունների, հանգանակությունների և այլ, այդ թվում` ձեռնարկատիրական գործունեության արդյունքում և կուղղվեն տեխնածին և տարերային բնույթի արտակարգ իրավիճակների ռիսկերի նվազեցմանն ու հետևանքների վերացմանը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ծանր, առանձնապես ծանր, վնասակար և առանձնապես վնասակար արտադրությունների, մասնագիտությունների, աշխատանքների և պաշտոնների ցանկերը, փոփոխություններ և լրացումներ կատարել «Երկարացված` մինչև 35 օր տևողությամբ (բացառիկ դեպքերում մինչև 48 օր տևողությամբ) ամենամյա արձակուրդի իրավունք ունեցող առանձին կատեգորիայի աշխատողների ցանկը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2005թ. օգոստոսի 11-ի թիվ 1599-Ն որոշման մեջ։


Գույքային, ֆինանսական և հողօգտագործման խնդիրներ

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի համաձայն` կառավարությունը որոշել է «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 40284.86 հազար դրամ արժեքով հիմնական միջոցները նվիրաբերել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության գործունեությանն աջակցելու նպատակով։
ՀՀ կառավարության 2008թ. հոկտեմբերի 30-ի N1330-Ն որոշմամբ հաստատված կարգով վիճակահանությունների արդյունքում չշահած ՀԴՄ 2010թ. 3-րդ եռամսյակի կտրոնների դիմաց ծախսերը փոխհատուցելու համար ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեին հատկացվել է 772.000.0 հազար դրամ։
ԲՈՒՀ-երի ուսանողներին կրթաթոշակներ հատկացնելու նպատակով Հայաստանի երիտասարդական հիմնադրամին տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացվել է 60000.0 հազար դրամ։
ՀՀ կառավարության հավանությանն արժանացած անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի բարեփոխումների հայեցակարգով նախատեսված աշխատանքները սահմանված ժամկետում իրականացնելու համար որոշվել է հատկացնել է 154.000.0 հազար դրամ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է հայեցակարգը հնարավորին սեղմ ժամկետում ներդնելու անհրաժեշտությունը, ինչի արդյունքում տասնյակ հազարավոր սպառողներ հնարավորություն կունենան ժամանակակից մեթոդներով օգտվել մատուցվող ծառայություններից։
Գործադիրը թույլատրել է «Շինվերանորոգում» ՓԲԸ-ի սեփականության իրավունքով պատկանող գույքը` շենքեր, շինություններ և այլն, մասնակի փոխհատուցմամբ օտարել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը, հիմք ընդունելով, որ ընկերությունը ներկայումս գործունեություն չի ծավալում։ Նույն որոշմամբ նշված գույքը ձեռք բերելու և հետագայում որպես բիզնես կենտրոն օգտագործելու նպատակով որոշվել է պետական գույքի կառավարման վարչությանը հատկացնել 56499240 դրամ։
Հիմք ընդունելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը, կառավարությունը որոշել է պետական գույքի կառավարման վարչության տնօրինության «Ռադիո» ՓԲԸ բաժնետոմսերը մասնավորեցնել ուղղակի վաճառքի ձևով` «Եվրոպեսս Գրուպ» ընկերությանը. «Ռադիո» ՓԲԸ բաժնետոմսերը մասնավորեցման են ներկայացվում երրորդ անգամ, նախորդ երկու մասնավորեցումները չեն կայացել հայտ չլինելու պատճառով։
Մեկ այլ որոշմամբ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմի փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային «Mulberry» համակարգին անհրաժեշտ տեխնիկական միջոցների ձեռքբերման համար հատկացվել է 9476.0 հազար դրամ։
Հողերի կատեգորիան փոխելու մասին համապատասխան որոշումներ ընդունելով, կառավարությունն Արարատի մարզի Հայանիստի, Կոտայքի մարզի Ջրվեժի, Գեղարքունիքի մարզի Ծակքարի, Աստղաձորի, Լճաշենի գյուղական, Լոռու մարզի Ալավերդու և Ախթալայի քաղաքային համայնքներին հնարավորություն է տվել կառուցելու արտադրական և/կամ սոցիալ-կենցաղային կառույցներ։


Այլ որոշումներ


Երկու որոշումներով կառավարությունը ՀՀ արդարադատության նախարարությանը գումար է հատկացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից «Մամիկոնյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 25083/05 գանգատով 2010թ. մարտի 16-ին կայացրած վճռի պահանջները կատարելու համար` մեկ հազար եվրոյին համարժեք ՀՀ դրամ, և «Աշոտ Հարությունյանն ընդդեմ Հայաստանի» թիվ 3434/04 գանգատով 2010թ. հունիսի 15-ին կայացված վճռի պահանջները կատարելու նպատակով` 16.000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։
Փոփոխություն կատարելով իր 2006թ. նոյեմբերի 30-ի «Տրանսպորտային միջոցների համարանիշերի հաշվառման և հատկացման կարգը հաստատելու մասին» N 1854-Ն որոշման մեջ, ՀՀ ԱԺ պատգամավորների, հանրապետական գործադիր մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, օրենքով ստեղծված պետական և մի շարք այլ մարմինների տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի նիշերի սահմանման իրավունքը վերապահվել է ՀՀ ոստիկանության պետին։
ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ենթակայության մի շարք կազմակերպությունների շենքերի նորոգման անհրաժեշտ աշխատանքներ իրականացնելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը որոշվել է հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ։
Կառավարությունը հաստատել է «Պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ների շահույթի օգտագործման կարգը, լրացումներ և փոփոխություններ կատարել իր 2002թ. դեկտեմբերի 26-ի «Հայաստանի ազգային գրապալատ պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2158-Ն որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ «Բեկոր» ՓԲԸ-ին թույլատրվել է մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ներմուծել արդյունաբերական նշանակության որոշակի պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ։
2010թ. դեկտեմբերի 12-ին կայանալիք Արմավիրի մարզի Շահումյանի թռչնաբուծական ֆաբրիկա, Ջրաշենի, Լոռու մարզի Վահագնի, Մեղվահովտի, Վայոց Ձորի մարզի Ռինդի, 2010թ. դեկտեմբերի 26-ին կայանալիք Արագածոտնի մարզի Ճարճակիսի գյուղական համայնքների ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ ԿԸՀ-ին և ՀՀ ոստիկանությանը հատկացվել է համապատասխանաբար 3.028.990 և 398.487 դրամ։
Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի, կառավարությունը որոշել է 2010թ. դեկտեմբեր ամսին ապահովել ՀՀ զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան 84 բժիշկ-մասնագետ սպաների զորակոչը ՀՀ զինված ուժեր։
Մի քանի այլ որոշումներով ՀՀ 4 քաղաքացու տարբեր ժամկետներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել արտասահմանյան բարձր վարկանիշ ունեցող ուսումնական հաստատություններում սովորելու կապակցությամբ։
Նիստի ավարտին վարչապետ Տիգրան Սարգսյանն իր և կառավարության անդամների անունից ցավակցություն է հայտնել Ջանիկ Ջանոյանի հարազատներին և մտերիմներին։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ