Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 սեպտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը Հայաստանի Հանրապետության անկախության 12-րդ տարեդարձի առթիվ Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի անկախության տարեդարձի առթիվ: 12 տարի առաջ՝ 1991 թ. սեպտեմբերի 21-ին, ընտրելով անկախության ուղին, մեր ժողովուրդը համոզված էր, որ միայն ազատ ու ինքնիշխան պետականության կառուցմամբ կարելի է հասնել քաղաքակիրթ աշխարհի հետ համընթաց քայլելու, ժողովրդավարական արժեքներին հավատարիմ և արժանավայել ապրելու դարերով երազած նպատակներին: Այդ ճանապարհին մեզ բաժին հասած ծանր փորձություններն անգամ չկարողացան սասանել մեր հավատը անկախության գաղափարի նկատմամբ: Հայոց ազատատենչ ոգին, իբրև նախնյաց պատգամ, իրականություն դարձրեց մեր ժողովրդի նվիրական երազանքը: Վստահ եմ, որ այլևս ոչ մի ուժ մեզ ետ չի պահի ընտրված ուղուց և այսուհետ ևս կկարողանանք հաղթահարել բոլոր փորձություններն ու դժվարությունները: Համոզված եմ նաև, որ մենք բոլորս՝ իշխանություններն ու քաղաքական ուժերը, ամբողջ հասարակությունը, կհամախմբվենք ձեռք բերածն առավել ամրապնդելու, մեր անկախ պետականությունը հզորացնելու գաղափարի շուրջը՝ հաղթահարելով հատվածական շահերն ու ձգտումները և առաջնորդվելով համապետական, համազգային նպատակներով, կլինենք նույնքան միակամ ու միասնական, որքան 12 տարի առաջ: Այսօր բոլորս արժանին ենք հատուցում անկախության սուրբ պայքարին իրենց կյանքը նվիրաբերած հերոսների անմոռաց հիշատակին: Հավերժ փառք նրանց: Մեր հայրենիքի ապագային, ժողովրդի բարօրությանն ուղղված նպատակների իրագործման ճանապարհին Անկախությունը այլընտրանք չունի:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ