Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 27 նոյեմբերի 2010

Տիգրան Սարգսյանը մասնակցել է եվրոպական ինտեգրման թեմայով կազմակերպված համաժողովին





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Եվրոպական հեռանկարները «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում և Հայաստան-Եվրոպական միություն Ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների գործընթացում» 6-րդ համաժողովին։ Այն կազմակերպվել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից` Հայաստանում ԵՄ պատվիրակության և «Ֆրիդրիխ Էբերտ» հիմնադրամի օժանդակությամբ։ Ամեն տարի կազմակերպվող համաժողովի շրջանակում փորձագետներին ու հասարակությանն է ներկայացվում ԵՄ-ի հետ Հայաստանի ինտեգրման գործընթացը` նպատակ ունենալով նպաստել Հայաստանում քաղաքականության մշակման և որոշումների կայացման գործընթացում քաղաքացիական հասարակության ու հասարակական կազմակերպությունների դերի բարձրացմանը։
Տիգրան Սարգսյանը կառավարության անունից ողջունել է համաժողովի մասնակիցներին և ընդգծել ԵՄ-ի հետ համագործակցության կարևորությունը ՀՀ պետական կառավարման ինստիտուտների կատարելագործման, տնտեսական զարգացման, եվրոպական երկրների հետ արտաքին առևտրի ընդլայնման և ժողովրդավարության ու օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում։
Վարչապետ Սարգսյանը խոսել է ԵՄ-ի հետ համագործակցության խորացման հեռանկարների մասին` նշելով, որ ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացման արդյունքում հայաստանյան հասարակության ինքնակազմակերպումը պետք է համահունչ լինի ժամանակակից Եվրոպայի ինքնակազմակերպմանը:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև քաղաքացիական հասարակության ձևավորման խնդիրներին։ Նրա խոսքով` անհրաժեշտ է, որպեսզի ոչ պետական հասարակական կազմակերպություններն ունենան էական դերակատարություն. «Քաղաքացիական հասարակության հենքը կազմում են մարդիկ, ովքեր իրենց տնտեսական, ընտանիքի ու սեփական ապագան ինքնուրույն են կառուցում և հիմնվում են սեփական ուժերի ու կարողությունների վրա»։ Այս համատեքստում Տիգրան Սարգսյանը կարևորել է փոքր և միջին բիզնեսի դերը քաղաքացիական հասարակություն կառուցելու գործում։
Այնուհետև վարչապետը պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ