Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 նոյեմբերի 2010

Բացվել է Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին նվիրված ցուցահանդեսը





Վարչապետ, Վարդգես Սուրենյանցի հոբելյանի նշումը նախապատրաստող կառավարական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր Հայաստանի ազգային պատկերասրահում ներկա է գտնվել հայ անվանի արվեստագետ, գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը:
Ողջունելով ներկաներին և կարևորելով մեծանուն արվեստագետի ժառանգության վերաիմաստավորումը` Տիգրան Սարգսյանն ասել է. «Սուրենյանցին կարելի է դասել համաշխարհային արվեստի լավագույն գործիչների շարքը: Այդ առումով մեր պետությունն ունի լուրջ անելիքներ` ներկայացնելու Սուրենյանցի ժառանգությունն աշխարհին պատշաճ ձևով, և 150-ամյակի նշումը պետք է լինի Սուրենյանցի ժառանգության միջազգայնացման գործընթացի սկիզբը: Ծանոթանալով Սուրենյանցի կենսագրությանը` ինձ համար բացահայտեցի մի շատ զարմանալի հանգամանք. Սուրենյանցն իր կյանքի ընթացքում ունեցել է ընդամենը մեկ անհատական ցուցահանդես` 1901 թ. Բաքվում: Այդ առումով այսօր մեր կողմից կազմակերպված այս ցուցադրումը բացառիկ է, որովհետև իսկապես մենք փորձել ենք հավաքագրել մեզ հասանելի բոլոր ստեղծագործությունները` հնարավորություն տալով հայ հանդիսատեսին ծանոթանալ դրանց»:
Ցուցահանդեսի շրջանակում ցուցադրվել է Սուրենյանցի մասին տեսաֆիլմ, ներկայացվել է հեղինակի գրաֆիկական աշխատանքները ներառող գիտական կատալոգ և արվեստագետի` Հայաստանի ազգային պատկերասրահում գտնվող բոլոր գործերը ամփոփ ներկայացնող ալբոմ:
Այնուհետև կառավարության ղեկավարը շրջել է սրահներով, ծանոթացել նկարչի` ՀՀ տարբեր թանգարաններում պահվող աշխատանքներին: Մասնավորապես, ներկայացված էին Հայաստանի ազգային պատկերասրահի պահոցներից Սուրենյանցի ողջ հավաքածուն` ավելի քան 200 ստեղծագործություն, ինչպես նաև Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում պահվող արվեստագետի կյանքին ու գործունեությանը նվիրված փաստաթղթեր, նամակներ, ձեռագրեր, գրքի ձևավորման էսքիզներ, արխիվային լուսանկարներ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ