Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 նոյեմբերի 2010

Ստորագրվել է պայմանագիր պրոտոնային արագացուցչի ձեռքբերման վերաբերյալ





Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր Ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի պրոտոնային արագացուցչի ձեռքբերման վերաբերյալ։ Պայմանագիրն ստորագրել է Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության անունից` «Այ Բի Էյ մոլեկուլյար» ընկերության մարքեթինգի և վաճառքի տնօրեն Փիթեր Լեիթները։
Ստորագրվել է նաև վարկային համաձայնագիր Հայաստանի Հանրապետության կառավարության և «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի միջև։ Համաձայնագիրն ստորագրել է Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, «Քեյ Բի Սի Են Վի» բելգիական բանկի անունից` «Քեյ Բի Սի Են Վի» բանկի առևտրային վարկավորման հարցերով ավագ ղեկավար Գիրթ Ութերսը։ Վարկային համաձայնագրով ՀՀ կառավարությանը կտրամադրվի 5080629.52 եվրո արտոնյալ վարկ պրոտոնային արագացուցչի ձեռքբերման համար։
Փաստաթղթերի ստորագրմամբ մեկնարկելու է ՀՀ առողջապահության և էկոնոմիկայի նախարարությունների ու Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի համատեղ իրականացվող ծրագրի` Ուռուցաքաբանության գերազանցության հայկական կենտրոնի աշխատանքների առաջին փուլը` Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնի հիմնումը։ Նշենք, որ ծրագրով նախատեսվում է Երևանում հիմնել ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցաքաբանության գերազանցության կենտրոն։
Ստորագրման արարողությանը հաջորդած մամուլի ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, պարզաբանումներ է տվել վարկային համաձայնագրի պայմանների վերաբերյալ և, մասնավորապես, նշել. «Վարկը տրվել է տասնմեկ տարի ժամկետով, երեք տարին` արտոնյալ ժամանակով` 0 տոկոս տոկոսադրույքով: Տասնութ ամսից կամ մոտ երկու տարուց ուռուցաքաբանության գերազանցության կենտրոնը կկարողանա սպասարկել»:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ