Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 նոյեմբերի 2010

Ճանապարհատրանսպորտային անվտանգության խնդիրները կառավարության ուշադրության կենտրոնում են





ՀՀ վարչապետ, ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ճանապարհային երթևեկության անվտանգության թեմայով կազմակերպված միջազգային համաժողովին, որն անցկացվում է «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով։
Ողջունելով համաժողովի կազմակերպիչներին և մասնակիցներին` վարչապետը, մասնավորապես, նշել է. «Վերջին շրջանում մենք մեծ ուշադրություն ենք դարձնում ճանապարհատրանսպորտային անվտանգության խնդիրներին։ Մեզ համար կարևոր է, որ կա հասարակական աջակցություն, հասարակական ակտիվ մասնակցություն, ինչն էապես հեշտացնում է մեր անելիքները, քանի որ համագործակցելով հասարակական կազմակերպությունների հետ` մենք իրազեկում ենք մեր քաղաքացիներին իրավիճակի մասին, համատեղ միջոցառումներ ենք իրականացնում, ինչպես նաև կառավարության կողմից ընդունված ազգային ծրագիրը մշակված է մեր հասարակական կազմակերպությունների անմիջական մասնակցությամբ։ Դա է երաշխիքը, որ մենք կկարողանանք էապես կրճատել ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը Հայաստանում»։
Անդրադառնալով ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացման հիմնական ուղղություններին` Տիգրան Սարգսյանը ներկայացրել է ճանապարհատրանսպորտային պատահարների կրճատման ուղղությամբ իրականացվելիք հետագա միջոցառումները։ Նա, մասնավորապես, ընդգծել է Հայաստանում ճանապարհային աուդիտի համակարգի ներդրման ու անվտանգության կանոնների վերաբերյալ հանրային իրազեկվածության մակարդակի բարձրացման կարևորությունը։
«Դարձնենք ճանապարհներն անվտանգ» խորագրով Հայաստանում այս տարի անցկացվող միջոցառումների շարքը եզրափակող միջազգային համաժողովի ժամանակ ներկայացվել են ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ուղղությամբ Հայաստանում և միջազգային մակարդակով կատարված աշխատանքները։ Զեկուցումներով հանդես են եկել FIA (Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա) հիմնադրամի գլխավոր տնօրեն Դեյվիդ Ուարդը, ՌԴ Ճանապարհային ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարության Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման վարչության պետ Վիկտոր Կիրյանովը, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջին-Միշել Հափին։
Համաժողովի ժամանակ ամփոփվել են ՀՀ դպրոցներում «Անվտանգությունն իմ աչքերով» թեմայով անցկացված շարադրությունների, նկարների և կոմպոզիցիաների մրցույթների արդյունքները։ Կառավարության ղեկավարը մրցանակներ է հանձնել հաղթող ճանաչված երեխաներին և լուսանկարվել նրանց հետ։
FIA (Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիա) հիմնադրամի գլխավոր տնօրեն Դեյվիդ Ուարդը ՀՀ վարչապետին է փոխանցել ՄԱԿ-ի կողմից հռչակված «Գործողությունների տասնամյակ» ծրագրի բացմանը մասնակցելու և Ճանապարհային անվտանգության ոլորտում Հայաստանի Հանրապետության արձանագրած հաջողություններն առանձին ելույթով ներկայացնելու հրավերը: Համաշխարհային այդ արշավի մեկնարկը կտրվի Լոնդոնում 2011թ. ապրիլին:
Տիգրան Սարգսյանն ստորագրել է  ՄԱԿ-ի կողմից հռչակված 2011 թ. գարնանը մեկնարկող «Գործողությունների տասնամյակ» ծրագրի «Դարձնենք ճանապարհներն անվտանգ» կարգախոսի ներքո` դրանով իսկ հաստատելով ՀՀ կառավարության աջակցությունը «Գործողությունների տասնամյակ» ծրագրի իրականացմանը։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ