Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 նոյեմբերի 2010

ՀՀ վարչապետը մասնակցել է ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին



ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր Սանկտ Պետերբուրգում մասնակցել է ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստին, որում ընդգրկված էին երկու տասնյակից ավելի հարցեր։
Կառավարությունների ղեկավարներն ընդունել են ազատ առևտրի գոտու ստեղծման պայմանագրի նախագծի նախապատրաստման ընթացքի մասին որոշումը։ Պատրաստվող փաստաթղթի նախագիծը դեռևս պիտի ներկայացվի ԱՊՀ անդամ- պետությունների ղեկավարների հաստատմանը։
Կառավարությունների ղեկավարներն անդրադարձել են հեռախոսային հաղորդակցության ոլորտում մրցակցության մակարդակի հիմնահարցին, ինչպես նաև մինչև 2020թ. ԱՊՀ անդամ-երկրների միջև նորարարության ոլորտում միջպետական համագործակցության ծրագրերին։ Արծարծվել են ԱՊՀ մասնակից-պետությունների միջև համատեղելի ազգային հեռուստաբժշկական համակարգերի ստեղծմանը և հետագայում դրանց զարգացմանն ու օգտագործմանն, ինչպես նաև մտավոր սեփականության իրավական պաշտպանությանն առնչվող հարցեր։ Նիստում քննարկվել են նաև 2010-2012թթ. ընթացքում հումանիտար ոլորտում իրականացվելիք ծրագրերը, ԱՊՀ-ի ստեղծման 20-ամյակին նվիրված միջպետական ցուցահանդեսի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Հայաստանը ցուցահանդեսին կներկայանա հաջորդ տարվա հունիսին։
Կառավարությունների ղեկավարների կողմից կարևորվել է մինչև 2020թ. ԱՊՀ երկրների էներգետիկ ռեսուրսների արտադրման և օգտագործման համատեղ ծրագրերի իրականացումը։ Անդրադարձ է արվել նաև արտադրական ապրանքների անվտանգությանը և ԱՊՀ անդամ-պետությունների արձանագրած մակրոտնտեսական արդյունքներին վերաբերող հարցերի, ինչպես նաև այլ խնդիրների։
Նիստի ընթացքում նշվել է, որ ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի շրջանակներում 2008-2010թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է 32 ծրագիր։ Միայն 2010թ. Հայաստանում անցկացվել է 9 միջոցառում։ Մասնավորապես, հունիսի 26-ից հուլիսի 2-ը Երևանում կայացել են ԱՊՀ երկրների երիտասարդական դելփյան խաղերը, իսկ հոկտեմբերի 25-29-ը` ԱՊՀ և Բալթյան երկրների հրատարակիչ-թարգմանիչների 4-րդ համաժողովը։
Նիստի մասնակիցները քննարկել են նաև մինչև 2020թ. իրականացվելիք համատեղ տնտեսական զարգացման ռազմավարության մշակման և դրա շրջանակներում նախատեսված ծրագրերը, ինչպես նաև ԱՊՀ երկրների տարբեր մարմինների գործունեության 2011թ. միասնական բյուջեն։ Գործադիրի ղեկավարներն ամրագրել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք պայմանավորվածություններ։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ