Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 17 սեպտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանիշնորհավորական խոսքը Ֆադեյ Սարգսյանի ծննդյան 80-ամյակի առթիվ Հարգարժան Ֆադեյ Տաճատի Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ: Ձեր՝ նշանավոր գիտնականի և պետական գործչի անցած բեղմնավոր ճանապարհը, փորձն ու գիտելիքները մշտապես ծառայել են Հայաստանի գիտության զարգացմանն ու մեր երկրի հզորացմանը: Անուրանալի է Ձեր ավանդը Հայաստանի գիտական կյանքի կազմակերպման և պետական շինարարության ոլորտներում: Ավելի քան կես դար լինելով հանրապետության գիտական և հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակիցը՝ Ձեր մասնագիտական բարձր ունակությունների շնորհիվ, մշտապես կարողացել եք Հայաստանում և նրա սահմաններից դուրս բարձր պահել հայ գիտնականի և պետական գործչի անունը: Զգալի են Ձեր ծառայությունները նաև երկրի պաշտպանունակության ամրապնդմանն ուղղված գիտատեխնիկական ծրագրերի մշակման ու ներդրման գործում: Դուք այն եզակի պետական գործիչներից եք, որոնց անձնական ներդրումը երևելի է մեր երկրի տնտեսության գրեթե բոլոր ոլորտներում: Ավելի քան մեկ տասնամյակ լինելով ՀԽՍՀ կառավարության նախագահ՝ Դուք մեծապես նպաստել եք Հայաստանի տնտեսության մեջ նոր ճյուղերի ստեղծմանն ու զարգացմանը: Ետևում են մնացել քրտնաջան, երբեմն՝ ծանրագույն աշխատանքի տասնյակ տարիներ, սակայն առջևում՝ հայրենական գիտության զարգացման գործում նոր մարտահրավերներ են սպասվում Ձեզ: Այսօր Ձեզ է վստահված Հայաստանի անկախ պետականության շինարարության կարևորագույն հատվածներից մեկը՝ Գիտությունների ազգային ակադեմիայի գործունեությունը, և ես ոչ մի կասկած չունեմ, որ Ձեզ բնորոշ նախանձելի եռանդը, կենսափորձն ու իմաստնությունը մեր գիտական մտքի կաճառի տարեգրությունը կհարստացնեն ևս մեկ ոսկետառ էջով: Սրտանց շնորհավորելով ծննդյան 80-ամյակի առթիվ, ցանկանում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և հաջողություններ աշխատանքում՝ ի շահ մեր պետության և ժողովրդի:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ