Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 18 նոյեմբերի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում

Բարև ձեզ հարգելի գործընկերներ,
Կառավարության նիստը ես ուզում եմ սկսել` անդրադառնալով երկու շաբաթ առաջ տրված հանձնարարականներին և այն փոփոխություններին, որ մենք իրականացնում ենք առողջապահության, կրթության և գիտության, գյուղատնտեսության և ֆինանսների նախարարություններում` հիմնական նպատակ ունենալով բարձրացնել հակակոռուպցիոն գործողությունների ծրագրի արդյունավետությունը, ինչպես նաև նախարարություններում ավելի պատասխանատու մոտեցումը մեր առջև դրված խնդիրների լուծման առումով։ Պետք է նշենք, որ հասարակության կողմից մենք ունենք դրական արձագանք այն փոփոխություններին, որ իրականացնում ենք, և նշանակում է, որ մենք շատ հետևողական պետք է լինենք այս գործում։
Հանձնարարականներ էին տրված կրթության և գիտության նախարարին, որպեսզի նա հակակոռուպցիոն բնույթի միջոցառումների ժամանակացույց ներկայացնի 10-օրյա ժամկետում։ Մենք պարոն Աշոտյանի հետ քննարկել ենք այդ ծրագիրը։ Ես կարծում եմ, որ բավական հաջողված ծրագիր է, և  ճիշտ կլինի, որ այս ծրագիրը մենք  դնենք  հանրային քննարկման։ Իհարկե, կարևոր է ոչ միայն նախարարության դիրքորոշումը, այլև հանրության մոտեցումները, թե ինչպես կարելի է այդ ծրագիրը կատարելագործել և մասնակից դարձնել նաև բուհերին։ Ինձ շատ ոգևորում է այն հանգամանքը, որ մենք ստացել ենք արձագանք ուսանողական խորհուրդներից, այդ թվում նաև գրավոր, որ նրանք պատրաստ են աջակցել մեզ այս գործընթացում։
Նաև մենք երեկ առողջապահության նախարար պարոն Քուշկյանի հետ քննարկել ենք նախարարության կողմից մշակված միջոցառումների ծրագիրը, որը նույնպես հաջորդ շաբաթ պետք է ներկայացվի  հանրության դատին։ Այդ փաստաթղթերը կտեղադրվեն կառավարության և նախարարության կայքէջերում, և մենք հանրային քննարկումներ կծավալենք այդ ուղղությամբ։
Ֆինանսների նախարարն օպերատիվ անդրադարձել է բացահայտված խնդիրներին. համապատասխան կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, ինչպես նաև կառուցվածքային լուծումներ են առաջարկվում, որպեսզի փոքր և միջին բիզնեսի համար հատկացված պետական միջոցներն արդյունավետ ծառայեն բուն նպատակին։ Կարծում եմ, որ 2011 թվականին այս ծրագրի իրականացման գործում պետք է ունենանք լուրջ առաջընթաց։
Ինչ վերաբերում է հանձնարարականին, որ տրված էր իմ խորհրդական Արամ Ղարիբյանին և գյուղատնտեսության նախարարին, ապա մենք ստացել ենք մի լուրջ առաջարկ տեսչական ստուգումների բարեփոխման վերաբերյալ, որը քննարկվել է նաև Եվրամիության փորձագետների հետ։ Կարծում եմ` պարոն Ղարիբյան, այդ փաստաթուղթը նույնպես պետք է դարձնել հրապարակային և քննարկել հանրության հետ։ Ըստ էության, հարգելի գործընկերներ, արմատական լուծումներ են առաջարկվում այս փաստաթղթերով, և, իհարկե, անհրաժեշտ է, ստանալով կապը հասարակության հետ, արագ տեմպերով այդ ծրագրերն իրականացնենք, քանի որ կա նաև այս միջոցառումների ժամանակացույց։ Ինչպես նաև, իհարկե, կադրային փոփոխություններ են տեղի ունեցել, և այդ կադրային փոփոխությունները շարունակվելու են։ Նպատակն այն է, որ մենք կարողանանք մեր կարողությունները հավաքագրել բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ