Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 սեպտեմբերի 2003

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանդիպում է ունեցել պաշտոնական այցով Երևան ժամանած Լիտվայի Հանրապետության նախագահ Ռոլանդաս Պակսասի հետ: Վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի և Լիտվայի միջև ակտիվացող քաղաքական հարաբերությունները կնպաստեն տնտեսական համագործակցության զարգացմանը, հատկապես, երբ դրա համար բոլոր նախադրյալները կան: Անդրանիկ Մարգարյանը կարևորել է տնտեսական, քաղաքական բարեփոխումների ճանապարհին հաջողություններ արձանագրած Լիտվայի փորձը հայ-լիտվական փոխգործակցության ընթացքում նկատի առնելու անհրաժեշտությունը: Եվրամիության անդամ դարձած Լիտվայի հետ՝ ինտեգրման նույն ուղին ընտրած Հայաստանը, կառավարության ղեկավարի համոզմամբ, գործակցության լայն հնարավորություններ ունի, որոնք բացի երկկողմ հարաբերությունների սերտացումը, ուղղված կլինեն նաև տարածաշրջանում խաղաղության, կայունության հաստատմանն ու տնտեսական զարգացմանը: Լիտվայի նախագահը վստահեցրել է, որ եվրոպական ընտանիքում իր երկիրը միշտ կլինի Հայաստանի կողմնակիցն ու աջակիցը: Նա ուրախությամբ է նշել, որ այցի ընթացքում արդեն նկատելի է դարձել հայ և լիտվացի գործարարների փոխադարձ հետաքրքրությունը, միմյանց հետ գործակցելու ցանկությունը, ինչը ըստ նրա, հնարավորինս պետք է խթանել: Նախագահ Ռոլանդաս Պակսասը ՀՀ վարչապետին առաջարկել է քննարկել Հարավային Կովկասից Բալթյան երկրներ փոխադրարձաբար շահավետ փոխադրումների իրականացման հնարավորությունները: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ բավականին հետաքրքիր և հեռանկարային այդ առաջարկը անհրաժեշտ է շատ որոշակի ժամկետում՝ անգամ մինչև այս ամսվա ավարտը, դարձնել մասնագետներից կազմված աշխատանքային խմբի քննարկման առարկա և ըստ այդմ, որոշել հետագա քայլերը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ