Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 5 նոյեմբերի 2010

Վարչապետն այցելել է Կոտայքի մարզ





Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Կոտայքի մարզ` Ձորաղբյուր համայնքի նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը մասնակցելու նպատակով։
Ձորաղբյուր գյուղն ընդհանրապես մանկապարտեզ չի ունեցել։ 2008 թվականից սկսվել է մանկապարտեզի շենքի կառուցումը, որը նախատեսված է 60 երեխայի համար։ Հետագայում այն կկարողանա սպասարկել 70-80 երեխայի։ Նախադպրոցական կրթօջախն ապահովված է ժամանակակից բոլոր հնարավորություններով։ Համայնքի միջոցներից մանկապարտեզի կառուցման համար ծախսվել է 113 մլն դրամ, իսկ որպես պետական սուբվենցիա կառավարության կողմից հատկացվել է 20 մլն դրամ։ Գործադիրի ղեկավարը շրջել է նորակառույց շենքում, ծանոթացել պայմաններին։
Այնուհետև վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է Գառնիում, որտեղ տեղի է ունեցել համայնքի համար կենսական նշանակություն ունեցող «Յոթնաղբյուր-Գառնի» ինքնահոս ջրատարի բացումը, որի կառուցումը սկսվել էր 2008 թվականից։
Այցի ավարտին` լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ Տիգրան Սարգսյանը նշել է, որ եկող տարի ոռոգման համակարգում մեծ ծավալի աշխատանքներ կիրականացվեն։
«Մեր ենթակառուցվածքային ծրագրերը ենթադրում են, որ ճանապարհաշինարարությունը մեծ թափով կշարունակվի, «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» շինարարության առաջին քայլերը պետք է կատարվեն։ Մրցույթները հայտարարված են, և մենք հույս ունենք, որ նոր մշակույթ է ներդրվելու նաև ճանապարհաշինության ոլորտում։ Էներգետիկայի ոլորտում սկսվելու են իրականացվել մեծածավալ ծրագրեր, հոսանքի տեղափոխման համար ենթակառուցվածքներ կստեղծվեն»,-ասել է Տիգրան Սարգսյանը։
Կառավարության ղեկավարը, կարևորելով տարածքների համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը, նշել է. «Ենթակառուցվածքները պետության ֆինանսավորման համար առաջնահերթություն են։ Մենք ավարտին կհասցնենք աղետի գոտու վերականգնման աշխատանքները։ Աշխատանքների իրականացման վերջին` երրորդ փուլն է սկսվում և ներդրումների ծավալն աղետի գոտում կհասնի մոտ 250 մլն դոլարի»։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ