Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 նոյեմբերի 2010

Աշխատանքում թերացողները կպատժվեն




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը մի քանի հանձնարարական է տվել կառավարության անդամներին (վարչապետի ներածական խոսքը տեղադրված է առանձին)։


Կառավարությունը հաստատել է


- Կենսաթոշակի վճարման կարգը, լիազոր մարմնի և բանկի միջև կնքվող կենսաթոշակի վճարման ծառայության, լիազոր մարմնի և վճարահաշվարկային կազմակերպության միջև կնքվող կենսաթոշակի կանխիկ եղանակով վճարման ծառայության մատուցման պայմանագրերի օրինակելի ձևերը։ Վարչապետի դիտարկմամբ, սա կարևոր քայլ է կենսաթոշակային բարեփոխման իրականացման ճանապարհին, քանի որ առևտրային բանկերին նույնպես թույլ է տրվում սպասարկել թոշակառուներին։ Վերջիններս կարող են բանկային հաշիվ բացել ցանկացած բանկում, և պետությունն այդ նպատակով անվճար բանկային քարտ է տալիս։ Գումարի կանխիկացումը նույնպես կկատարվի անվճար,
- ՀՀ 2010-2014թթ. ցորենի սերմնաբուծության և սերմարտադրության զարգացման ծրագրի» իրականացման գործընթացի ապահովման նպատակային հաշվի սպասարկման կարգը։ ՀՀ վարչապետի խոսքով` մեզանում առաջին անգամ ձևավորվում է հիմնադրամ, որին վերապահվում է սերմնաբուծության համակողմանի զարգացումը։ Չնայած հեռուստատեսությամբ և այլ լրատվամիջոցներով մի քանի անգամ պարզաբանվել է այս խնդիրը, սակայն մինչև օրս գյուղացիները պատկան մարմիններից ցորենի բարձրորակ սերմացու են պահանջում։ Մինչդեռ սերմացուն ներկրվել և տրվել է որոշակի պահանջների բավարարող տնտեսությունների` հաջորդ տարի կրկնակին ստանալու և այս ճանապարհով որակյալ սերմացուի խնդիրն առաջիկա հինգ տարվա ընթացքում լուծելու նպատակով,
- ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2010-2020թթ. կայուն զարգացման ռազմավարությունը և դրա կատարումն ապահովող միջոցառումների ցանկը։
Կառավարությունը հավանություն է տվել «Գյուղատնտեսության տեխնիկական վերազինման և գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման արդյունավետության բարձրացման» հայեցակարգին։ Անդրադառնալով վերջին երկու որոշումներին, վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հանրային խորհրդին և կոոպերատիվների միությանը, որոնք ակտիվորեն մասնակցել են այս փաստաթղթերի ստեղծմանը։ Առաջին անգամ համալիր մոտեցում է ցուցաբերվում գյուղի մարդկանց կենսապայմաններին, այլ ոչ թե միայն գյուղատնտեսությանը` իբրև տնտեսության ճյուղի, առաջին անգամ որդեգրվում է նոր մոտեցում` խթանել կոոպերացման շարժումը, տնտեսությունների խոշորացումը։ Տեխնիկա մատակարարելիս նախապատվությունը կտրվի այն տնտեսություններին, որոնք համատեղ կշահագործեն տեխնիկան։ Ջանք կգործադրվի, որ Հայաստան բերվեն գյուղատնտեսական տեխնիկա արտադրող համաշխարհային անուն ունեցող ընկերություններ, որոնք նաև կսպասարկեն այդ տեխնիկան։
Կառավարությունը հաստատել է Ասիական զարգացման բանկի և Համաշխարհային բանկի կողմից Հայաստանին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող ծրագրերով Մեծամոր-Գայ-Հովտաշեն և Անտառամեջ-Ձորավանք-Դպրաբակ-Այգուտ-Մարտունի-Գետիկ-Թթուջուր-Ճամբարակ-Աղբերք-Մ14 ավտոճանապարհների վերականգնման աշխատանքների մրցույթների արդյունքները, ՀՀ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ամառային և ընթացիկ ձմեռային պահպանման մակարդակների գնահատման և կատարված աշխատանքների ընդունման կարգը, ՀՀ պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում վճարովի հիմունքներով հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրերի, ինչպես նաև այլ ծառայությունների իրականացման կարգը, «ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկում»` «Եկեղեցաբանություն», «Եվրոպագիտություն», «Ոստիկանական գործ» մասնագիտությունները։
Գործադիրը հավանության է արժանացրել ավագ նախադպրոցական տարիքի երեխաների մեկամյա նախադպրոցական ծախսերի ֆինանսավորման առաջարկը, ՀՀ էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագրի կատարմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունների ծրագիրը։
Գործադիրը սահմանել է ոստիկանության ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու կարգը, փոփոխություններ և լրացումներ կատարել իր նախկին որոշումներից մեկում և ժամկետներ սահմանել բնակչությանը պետական ռեգիստրի կողմից մատուցվող ծառայությունների տրամադրման համար։


Կատարելագործվում է գնումների գործընթացը


ՀՀ կառավարությունը, փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, «Գնագոյացման վերլուծական տեղեկատվական կենտրոն» ՊՈԱԿ-ի հիմնադրի կողմից սահմանված պետական մարմնի լիազորությունները վերապահել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը։ ՊՈԱԿ-ն ունի քաղաքաշինության բնագավառում կապիտալ ծախսերի հաշվարկման և վերլուծության գործառույթներ, ոլորտում իրականացվող գնումների գործընթացի բաղկացուցիչ մասն է։ «Որոշմամբ սկիզբ է դրվում այս բնագավառում ակնկալվող բարեփոխմանը, - նշել է ՀՀ վարչապետը։ - Այն շարունակվելու է եկող և հետագա տարիներին։ Դրա հիմքում կապիտալ ծախսերի հաշվարկման տարանջատումն է գնումների գործընթացից»։
Իր նիստում գործադիրը որոշել է իր պահուստային ֆոնդի հաշվին Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի ջրածածկ հատվածները շրջանցող հատվածի ասֆալտապատման համար ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել 229.000,0 հազար դրամ։
Կառավարությունը որոշել է «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիր» ՓԲԸ ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ պաշտպանության նախարարին։


Առանձնացվում են հատուկ կարգավորման տարածքներ


Հիմք ընդունելով ՀՀ օրենսդրությունը, կառավարությունը որոշել է ՀՀ սեփականությունը հանդիսացող Գյումրի քաղաքի «Մուշ-2» թաղամասում գտնվող 8.793318 հա հողատարածքը նվիրել Գյումրու քաղաքային համայնքին, թաղամասի տարածքն առանձնացնել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ, որն ապահովելու է թաղամասում առկա բնակելի կառուցապատման համար անհրաժեշտ հասարակական սպասարկման օբյեկտների և ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման ու քաղաքաշինական գործառույթների իրականացման միասնականությունը։ Հաջորդ որոշմամբ իբրև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ է առանձնացվել Ջերմուկ քաղաքի գլխավոր հատակագծի մշակման շրջանակում շվեյցարական Թայզեր Դեվ Սուիս ընկերության կողմից առաջադրված 694.18 հա տարածքը։ Ջերմուկի զարգացման ծրագրի իրականացման համատեքստում նշված առաջարկությունն ընդունելի է համարվել քաղաքը շրջապատող բնական լանդշաֆտի օգտագործման և պահպանման համար հատուկ ռեժիմ սահմանելու անհրաժեշտության տեսանկյունից։ Երկու այլ որոշումներով գործադիրը հաստատել է «Ջերմուկի ջրաբանական» և «Հանքավանի ջրաբանական» պետական արգելավայրերի սահմանների նկարագիրը, հատակագծերը, տարածքների չափը և դրանք անհատույց (անժամկետ) օգտագործման իրավունքով հատկացրել «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ին։ Ակնկալվում է, որ այդ ձևով առավել արդյունավետ կկազմակերպվի և կիրականացվի արգելավայրերի պահպանման ու վերականգնման աշխատանքը։ Իբրև քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ են առանձնացվել Տաթև գյուղը Երևան-Երասխ-Գորիս, ինչպես նաև Նորավանքի համալիրը Երևան-Վայք միջպետական նշանակության ընդհանուր օգտագործման ավտոմայրուղիներին կապող ավտոմոբիլային ճանապարհները և դրանց հարող հողատարածքները։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել ռազմական գործողությունների հետևանքով 1992թ. օգոստոսի 8-ին Արծվաշեն համայնքից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման հայեցակարգին, որի համաձայն` դրանց լուծման առաջնահերթությունը կներկայացվի առաջիկա տարիներին` ֆինանսական միջոցների առկայության պարագայում։ Արծվաշենից բռնի տեղահանված և այլ մարզերում բնակություն հաստատած 704 ընտանիքից առաջնահերթ կարգով բնակարանային խնդիրների լուծման կարիք ունի 482-ը։ Իրավական ակտի կիրառման արդյունքում ակնկալվում է վերջիններիս բնակարանային խնդիրները լուծել պետական աջակցությամբ։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և նկատի առնելով եվրոյի փոխարժեքի աճը, լրացուցիչ գումար է հատկացրել «Վութերմաստեր կլասիկ III» ֆիննական արտադրության ջրածածկ և ճահճացած տարածքներում աշխատելու համար նախատեսված հատուկ հողահան բազմագործառնական էքսկավատորի գնման նպատակով։ Բացի այդ, հաշվի առնելով, որ էքսկավատորը ժամկետից շուտ է մատակարարվել և հնարավոր է Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրումն իրականացնել արդեն ս.թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, համապատասխան ֆինանսավորում է նախատեսվել էքսկավատորի շահագործման ծախսը փոխհատուցելու համար։
Վերաբաշխելով 2010թ. պետբյուջեն և փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրը «Տրանսպորտային փոխադրումներ» ՊՈԱԿ-ի կանոնադրական գործառույթների կատարումն ապահովելու նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար իր պահուստային ֆոնդից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է 3510.0 հազար դրամ։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ-ում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման հայեցակարգին, որի նպատակն է ամրագրել այդ ոլորտի ՀՀ պետական քաղաքականությունը։ Մեկ այլ որոշմամբ Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի պահպանությունն իրականացնելու համար գործադիրն իր պահուստային ֆոնդից ՀՀ ոստիկանությանը հատկացրել է 5.151.472 դրամ։
Կառավարությունն իր ավելի վաղ ընդունած «Անվճար կամ արտոնյալ պայմաններով դեղեր ձեռք բերելու իրավունք ունեցող բնակչության սոցիալական խմբերի և հիվանդությունների ցանկերը հաստատելու մասին» որոշման ցանկ է ներառել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը և Արմենիկում և (կամ) համարժեք այլ դեղերը։
 

 

Նոր օրենքների նախագծեր


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության մասին» և ևս երեք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին, որոնց ընդունման դեպքում զգալիորեն կմեծանա Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը ապրանքային շուկայում` մրցակցային միջավայրի բարելավման, օրենքի խախտումների կանխման, բացահայտման և հետևանքների վերացման, սպառողների շահերի պաշտպանության տեսանկյունից։
Կառավարությունը հավանություն է տվել «Մարդու արյան և դրա բաղադրամասերի դոնորության և փոխներարկումային բժշկական օգնության մասին» ՀՀ օրենքի, «ՀՀ պատվավոր կոչումների մասին» և «ՀՀ ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ օրենսդրորեն կկարգավորվեն արյան և դրա բաղադրամասերի շրջանառության բոլոր փուլերի հետ կապված հարաբերությունները, կսահմանվեն դրանց անվտանգության երաշխիքները, դոնորների և ռեցիպիենտների իրավունքներն ու պարտականությունները։
Կառավարության հավանությունն է ստացել ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է տնտեսվարող սուբյեկտների գործունեության համար բարենպաստ իրավական դաշտի ստեղծմամբ, մասնավորապես` ՀՀ կառավարության հավանությանն արժանացած պետական և մասնավոր ծրագրերի իրականացումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Սույն օրենքը կարգավորում է մեկ տարուց ավելի ժամկետով «Ժամանակավոր ներմուծում», «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ապրանքների շրջանառության ընթացքում ծագող իրավահարաբերությունները։
Գործադիրը հավանություն է տվել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքի նախագծին։ Դրանով իսկ առաջարկվում է ճշգրտել օրենքի որոշ սահմանումներ, էլեկտրաէներգետիկական համակարգի կարգավարի արտոնագրի պայմանների մեջ մտցնել նաև հաղորդման գործառույթը և այլն։
Կառավարությունը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 45000 դրամ։ Գործադիրն արդեն իսկ նախաձեռնել է այդ թիվը ներկայիս 30000-ի փոխարեն դարձնել 32500։ Ըստ կառավարության եզրակացության` պատգամավորների առաջարկն ընդունելու դեպքում կխախտվի մակրոտնտեսական կայունությունը, առաջ կգան լրացուցիչ զգալի ծախսեր, ուստի գործադիրը դեմ է օրենքի նախագծի ընդունմանը։ Բացասական եզրակացություն է ստացել նաև ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու նախագիծը, որով առաջարկվում է աշակերտներին պարտադրել միասնական դպրոցական համազգեստ։
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ հարցեր


Իր որոշմամբ գործադիրը «ՎԱՆԴ-ՍԱ» ՍՊԸ-ին թույլատրել է մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը ՀՀ ներմուծել որոշակի անվանացանկով և քանակությամբ պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնց արտադրությունը Հայաստանում կազմակերպված չէ։
ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել Գեղարքունիքի մարզի Մաքենիսի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակել և անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն և ֆինանսավորել ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ