Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 սեպտեմբերի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: «ՀՀ բյուջետային համակարգի մասին» օրենքին համապատասխան, կառավարությունը իր պահուստային ֆոնդից 3 մլն դրամ է հատկացրել ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությանը՝ պետության և համայնքների 2004թ. կարիքների համար պետական գնումների գործընթացի նախապատրաստման միջոցառումների իրականացման նպատակով: Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության՝ պետգույքի մասնավորեցման գործընթացի մասին 2003թ. երկրորդ եռամսյակի տեղեկատվությունը: Այն ներկայացվել է համաձայն ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 26-ի «ՀՀ կառավարության 2003թ. գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման և նպատակ ունի ապահովել մասնավորեցման գործընթացի մասին եռամսյակային հրապարակային հաշվետվությունների համակարգի ներդնումը: Ըստ տեղեկանքի, 2003թ. հուլիսի 1-ի դրությամբ մասնավորեցվել է 1789 միջին և խոշոր ընկերություն, 7178 փոքր օբյեկտ: Հաշվետու ժամանակաշրջանում լուծարվել է երկու ընկերություն, առ 01.07.2003 թ. լուծարման գործընացում է գտնվում 72 ընկերություն, որից 16-ը հաշվետու ժամանակաշրջանում է ընդգրկվել հիշյալ գործընթացում: Ընդունվել է 16 ընկերության լուծարման վերաբերյալ ՀՀ կառավարության որոշում, սնանկացման է ներկայացվել 8 ընկերություն, իսկ 10 ընկերության սնանկացման վերաբերյալ կայացվել է դատարանի վճիռ: 2003 թ. երկրորդ եռամսյակում մասնավորեցված պետական գույքի դիմաց կատարված վճարումները, ըստ պետգույքի կառավարման վարչության, կազմել են ընդհանուր առմամբ 733756.5 հազար դրամ: Կառավարությունը հավանություն է տվել նաև «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին ամրագրված ծրագրերով նախատեսված աշխատանքների ցանկին»: Այդ ծրագրերի իրականացմամբ նախատեսվում է, որ կապահովվի ջրամբարներում կուտակված ջրի և ոլորտի անավարտ օբյեկտների անվտանգությունը, կնվազեն տեղափոխվող ջրի կորուստները, որոշակի կբարելավվի բնակչության ջրամատակարարումն ու ջրի որակը, ինչպես նաև կբարձրանա Սևանա լիճ տեղափոխվող ջրի քանակը: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը վերաբաշխում է կատարել «ՀՀ 2003թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և փոփոխություններ ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 6-ի «ՀՀ 2003թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման մեջ: Դրանցով 2003թ-ին ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կազմակերպած և անցկացրած կադաստրային քարտեզագրման աշխատանքների մրցույթների արդյունքում շուրջ 202 մլն դրամի տնտեսված միջոցները որոշվել է օգտագործել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համար նախատեսված այլ ծրագրերի՝ ՀՀ համայնքների վարչական տարածքների կադաստրային քարտեզագրման համար բարձր ճշտությամբ միասնական կոորդինատային նոր ցանցի ստեղծման, 220 համայնքներում ոռոգելի հողերի գույքագրման, 191 համայնքներում պետական սեփականության հողերը անհատույց համայնքներին փոխանցման, ինչպես նաև կադաստրային քարտեզագրման լրացուցիչ աշխատանքների կատարման համար: «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը հաստատել է շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման հետ կապված հասարակական լսումների արարողակարգը: Այն կնպաստի հասարակության առավել լայն շերտերի ներգրավմանը շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության գործընթացում: Այսօրվա նիստում գործադիրը հաստատել է Հայկական ատոմային Էլեկտրակայանի (ՀԱԷԿ) և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության ու պահպանության ուժեղացման հայեցակարգը, ինչպես նաև միջուկային տեղակայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնները: Որոշումն ընդունվել է «Խաղաղ նպատակներով ատոմային Էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ՀԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության հուսալիությունը ուժեղացնելու նպատակով: Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 29-ի «ՀՀ 1993թ. պետական ներքին շահող փոխառության երկրորդ թողարկման պարտատոմսերի հետգնման մասին» որոշման մեջ՝ գործադիրը պարտատոմսերի մարման վերջնաժամկետ է սահմանել 2014թ. հունվարի 1-ը: Նիստում որոշում է ընդունվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության տնօրինության Գյումրի քաղաքի «Շիրակ» հյուրանոցի վթարային շենքի ապամոնտաժումից հետո մնացած չորս հարկանի շինությունը Շիրակի մարզպետարանի տնօրինությանը հանձնելու մասին: Կառավարությունը վերաբաշխում և փոփոխություններ կատարելով «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և ՀՀ կառավարության 2003 թ. փետրվարի 6-ի «ՀՀ 2003 թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» որոշման մեջ՝ ՀՀ 2003 թ. պետական բյուջեով կոլեկտորադրենաժային ցանցերի մաքրման և նորոգման համար նախատեսված ծախսերի հաշվին ձեռքբերվող աշխատանքների մրցույթի արդյունքում խնայված 32.1 մլն դրամը որոշվել է ուղղել գյուղատնտեսական հողատեսքերում մկնանման կրծողների դեմ պայքարի միջոցառումների իրականացմանը: Երևույթի դեմ ամբողջական և արդյունավետ պայքար իրականացնելու համար, գյուղատնտեսության նախարարին հանձնարարվել է՝ միջազգային ֆինանսական կազմակերպություններից այդ նպատակով լրացուցիչ միջոցներ ստանալու բանակցությունների արդյունքը բավարար չլինելու դեպքում, մեկ շաբաթ հետո առաջարկ ներկայացնել պետական աջակցության հնարավոր այլ տարբերակների վերաբերյալ: Երևանում Սանկտ-Պետերբուրգի 300-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպման և անցկացման հետ կապված ծախսերը կատարելու համար, կառավարությունը 2003թ. իր պահուստային ֆոնդից ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային հատկացրել է 3 մլն 846 հազար դրամ՝ համաձայն Ազգային ակադեմիայի կողմից ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն ներկայացված հաշվետվության: Նիստում կառավարության անդամները հաստատել են «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հոգաբարձուների խորհրդի կազմը՝ ՀՀ վարչապետի նախագահությամբ: Խորհրդի կազմում ընդգրկվել են նախարարներ, մարզպետներ, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, գերատեսչությունների, գիտական և կրթական հաստատությունների ղեկավարներ, Հայ առաքելական եկեղուցու ներկայացուցիչներ: Նիստում համաձայնություն է տրվել «ՀՀ կառավարության և Լիտվայի Հանրապետության կառավարության միջև դիվանագիտական անձնագրեր ունեցող անձանց մուտքի արտոնագիր ստանալու պահանջի վերացման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Մեկ այլ որոշմամբ, գործադիրը համաձայնություն է տվել նաև ՀՀ կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ընդհանուր նյութական ռեսուրսների հատկացման համար հինգ միլիոն Ժենմինբի յուանի անհատույց օգնության հատկացման մասին» նամակների փոխանակման ձևով համաձայնագրի կնքման առաջարկությանը: Նիստում որոշումներ են ընդունվել նաև Արարատի մարզի մի շարք գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները հաստատելու, ինչպես նաև Ազատաշենի, Դաշտավանի, Ղարակերտի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում փոփոխություն կատարելու վերաբերյալ: ՀՀ 2003թ. պետբյուջեում վերաբաշխում և կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելով՝ մրցույթից տնտեսված միջոցներից 14 մլն դրամ է հատկացվել Երևանի կինոյի և թատերական արվեստի պետական ինստիտուտին՝ տանիքի վերանորոգման համար: Ազատված գումարների հաշվին նախատեսվել է նաև 6.9 մլն դրամ Նոյեմբերյանի մշակույթի տան, 5.9 մլն Դիլիջանի թիվ 4 դպրոցի ավարտման, 12.7 մլն դրամ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գյուղապետարանի շենքը դպրոցի վերակառուցելու համար: Եվս 6.35 մլն դրամ նախատեսվել է Դիլիջանի Կաղնի խաչ թաղամասի խիստ վթարային շենքերի քանդման, վնասազերծման համար:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ