Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 3 նոյեմբերի 2010

ՀՀ վարչապետը մասնակցել է հայ-էմիրաթական գործարար համաժողովին



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է հայ-էմիրաթական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման և ընդլայնման նպատակով Զարգացման հայկական գործակալության նախաձեռնությամբ կազմակերպված հայ-էմիրաթական առաջին գործարար համաժողովին։
ԱՄԷ պատվիրակությունը գլխավորում է Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա Ալ Քասիմին։
Հատկանշական համարելով համաժողովի անցկացումը Երևանում, վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է.
«Մենք կարևորում ենք այս գործարար համաժողովը, որը հնարավորություն է տալու անմիջական շփումների միջոցով ուղղակի հարաբերություններ հաստատել մեր գործարարների միջև։ Մենք վստահ ենք, որ դրա շնորհիվ հնարավորություն կլինի մի կողմից ավելի լավ հասկանալ միմյանց։ Այն գրավչությունը, որ ունի այսօր Հայաստանի Հանրապետությունը ներդրումներ կատարելու առումով։ Ես շատ ոգևորված եմ երեկ կառավարությունում տեղի ունեցած մեր հանդիպմամբ։ Ուրախ եմ, որ կա խնդիրների, այդ խնդիրների լուծման եղանակների լիակատար ըմբռնում, և Արաբական Միացյալ էմիրությունների փորձը խիստ օգտակար է մեզ համար։ Մեզ համար հետաքրքրական են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը, միջուկային ֆիզիկայի, միջուկային բժչկության բնագավառները, ինչպես նաև զբոսաշրջությունը, շինանյութերի արտադրությունը, գյուղատնտեսական ապրանքների վերամշակումը, քաղցրահամ ջրի արտահանման խնդիրը»։
ՀՀ կառավարության ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՄԷ գործարարների համար հետաքրքրական կլինի ծանոթանալ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում իրականացվող ծրագրին, որը ենթադրում է ազատ տնտեսական գոտու ստեղծում գյուղմթերքների վերամշակման և արտահանման նպատակով։
«Երեկվա մեր հանդիպման ժամանակ ես իմացա, որ նմանատիպ լոգիստիկ սխեմաներ շատ հաջողությամբ արդեն իսկ Արաբական Միացյալ Էմիրություններն իրականացնում է, և նրանց փորձը խիստ օգտակար կլինի նաև մեզ համար։ Մեզ համար նաև կարևոր էր այն առաջարկը, որ արվեց մեզ, որ նման համաժողովները լինեն պարբերական, և հաջորդ մեր հանդիպումը մենք կազմակերպենք Արաբական Միացյալ Էմիրություններում և հնարավորություն ունենանք լրջագույն ներդրումային ընկերություններին ներկայացնել այն բիզնես առաջարկները, որոնք կարող են ծնվել նաև այսօր` համաժողովի ընթացքում։ Մենք մեծ հույսեր ենք կապում այս բիզնես ֆորումի, մեր երկկողմ հարաբերությունների խորացման հետ, և ցանկանում եմ, օգտվելով առիթից, շնորհակալություն հայտնել ինչպես բոլոր կազմակերպիչներին, այնպես էլ մեր հյուրերին», -ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը` համաժողովի մասնակիցներին մաղթելով բեղմնավոր աշխատանք:

Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին առևտրի նախարար տիկին Շեյխա Լուբնա Ալ Քասիմին, կարևորելով Հայաստանի և ԱՄԷ-ի միջև եղած ներկայիս հարաբերությունները, մասնավորապես նշել է.
«Մենք պատրաստակամ ենք հայ գործարարների հետ աշխատել, Հայաստանի հետ ունեցած տնտեսական կապերը խորացնել։ Մեր ապրանքաշրջանառության ծավալները նախորդ տարի կազմել է 400 մլն. ԱՄՆ դոլար, բայց այն բավարար չէ և պետք է ավելացնել։ Միջուկային էներգետիկայի զարգացումը մեր երկրի ռազմավարությունն է և, հուսով ենք, որ Հայաստանն այս ոլորտում կկարողանա մեզ հետ համագործակցել, տեխնոլոգիաների և սոցիալական ոլորտի ներդրումների ոլորտում համատեղ ֆինանսական միջոցեր ներդնելով այս բնագավառները ևս զարգացնել։ Արաբական Միացյալ էմիրությունները ցանկանում է գիտելիքահենք տնտեսություն ստեղծել»։
Համաժողովի ընթացքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության և Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին առևտրի նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ