Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 սեպտեմբերի 2003

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Լիբանանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոնի Բադաուին, որն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Անդրադառնալով հայ-լիբանանյան հարաբերություններին, վարչապետն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Լիբանանի միջև քաղաքական համագործակցության մակարդակից: Իբրև երկու երկրների և ժողովուրդների լիակատար փոխըմբռնման վկայություն, նա նշել է, մասնավորապես, համագործակցությունը միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև լիբանանահայ համայնքի նկատմամբ ցուցաբերվող ջերմ ու բարյացակամ վերաբերմունքը: Քաղաքական գործակցության բարձր մակարդակը, ըստ վարչապետի, նպաստավոր հիմքեր է ստեղծում նաև զարգացման դեռևս չօգտագործված հնարավորություններ ունեցող երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման համար: Անդրադառնալով այդ ոլորտում համագործակցության հեռանկարներին, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և դեսպան Տոնի Բադաուին կարևոր են համարել համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, գործարար կապերի աշխուժացումը, տեղեկատվության փոխանակումը: Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ է մաղթել պարոն Տոնի Բադաուին իր հետագա գործունեության մեջ՝ հույս հայտնելով, որ այսուհետ ևս հայ-լիբանանյան հարաբերությունները նույն հաջողությամբ կզարգանան:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ