Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 հոկտեմբերի 2010

Բարեփոխվում է պետական ֆինանսների կառավարման համակարգը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Գործադիրը հավանություն է տվել պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխման ռազմավարությանը, դրա առաջին փուլի իրականացման միջոցառումների ծրագրին։ Ռազմավարությամբ սահմանվել է ՀՀ պետական ֆինանսների կառավարման համակարգում (ՊՖԿՀ) 2011-2020թթ. իրականացվելիք բարեփոխման շրջանակը, որտեղ որպես հենանիշ կիրառվում են լավագույն միջազգային փորձն ու չափորոշիչները, բարեփոխման հիմնական խնդիրները, իրականացման կարգը և արդյունքները գնահատելու հիմնական ցուցանիշները։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Ես ուզում եմ անդրադառնալ երեկվա խորհրդակցության օրակարգին, մասնավորապես, բյուջետային պլանավորմանը և նախագծերի նախահաշվային պլանների կազմմանը։ Փաստորեն այս ռազմավարությունը ներառում է այդ դրույթները, և մենք ունենալու ենք տեխնիկական օժանդակություն։ Երեկվա քննարկման ժամանակ ևս առաջացավ այն խնդիրը, որ անհրաժեշտ է միջազգային փորձն ուսումնասիրել միգուցե հենց այս հայեցակարգի շրջանակում էլ, քանի որ այստեղ բաղադրիչ մասերն են և՛ բյուջեի պլանավորման գործընթացը, և՛ նաև գնումները։ Դրանք առնչվում էին հենց գնագոյացման խնդրի և կապիտալ շինարարությունում նախագծերի նախահաշիվների պատրաստման հետ։ Հենց այս շրջանակում էլ պետք է ձևավորել աշխատանքային խումբը, և այն պետք է դիտարկվի որպես առանձին խնդիր և տեխնիկական օժանդակությունն ուղղորդվի դրա լուծմանը։ Գաղտնիք չէ, որ նախագծերի նախահաշիվների կազմումը թելադրում է գնագոյացումը շինարարության ոլորտում։ Մյուս կողմից, այդ ոլորտում շուկայում ձևավորված գները պետք է հանդիսանան նախագծերի նախահաշիվների հիմքը։ Միևնույն ժամանակ երեկվա քննարկումից պարզ դարձավ, որ եթե նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմվում են, ապա կազմվում են մասնագետների կողմից, կազմվում են` հաշվի առնելով այն վիճակագրությունը, որ մենք ստանում ենք շուկայից և այն ցուցանիշները, որ դնում ենք բյուջեի հիմքում։ Դրանք արդեն կողմնորոշիչ են դառնում նաև շուկայի համար, ուստի պետք է լուրջ, արմատական փոփոխություն կատարենք, ուսումնասիրենք միջազգային փորձը և ձեռնամուխ լինենք խնդրի լուծմանը»։


Խրախուսվում են ներդրումային ծրագրերը

 

ՀՀ կառավարությունը որոշել է իր իսկ սահմանած կարգով ընտրված «Կարոլինա» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2013թ. սեպտեմբերի 1-ը։ Ընկերությունը նախատեսում է Երևանում հիմնել բնական հյութի արտադրության ժամանակակից արտադրամաս, կատարել մոտ 6.5 մլն եվրոյի ներդրում։ Արտադրանքի վրա կպատկերվեն Մարտիրոս Սարյանի ստեղծագործություններից մի քանիսը, ինչի վերաբերյալ նույնպես կնքվել է համապատասխան պայմանագիր։ Ըստ ծրագրի կստեղծվի առնվազն 40 նոր աշխատատեղ, միջին աշխատավարձը կկազմի 70 հազար դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս նախագիծը ևս, ինչպես համանման մյուս նախագծերը, որոնք հաստատվում են ՀՀ կառավարությունում, պետք է լայնորեն լուսաբանվեն մամուլում և ենթարկվեն հասարակական վերահսկողության, քանի որ այդ տնտեսվարողների համար ստեղծվում են աշխատանքի արտոնյալ պայմաններ։ Մեկ այլ որոշմամբ հարկային և մաքսային արտոնություններ կկիրառվեն «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» վարկային ծրագրով «անվճար» նշմամբ ՀՀ ներմուծվող ապրանքի` ազդանշանային մալուխի նկատմամբ, որը մատակարարվելու է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրով։
Գործադիրը ՀՀ 2010թ. պետբյուջեի և իր նախկին որոշումներից մեկի ցուցանիշներում կատարել է փոփոխություններ, որոնք պայմանավորված են ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքներ իրականացնող հարկ վճարողների ԱԱՀ դեբետային մնացորդի գերավճարի վերադարձման համար ՀՀ 2010թ. պետբյուջեով նախատեսված 18 մլրդ դրամից բացի վերադարձման գործընթացը լիովին իրականացնելու համար աղբյուր ստեղծելու անհրաժեշտությամբ։ Տիգրան Սարգսյանի խոսքով այս տարի նախորդի համեմատ 43 տոկոսով ավելացել է արտադրանքի արտահանման ցուցանիշը, ուստի անհրաժեշտություն է առաջացել գերավճարի վերադարձման համար հատկացնել ևս 8 մլրդ դրամ։ Սա խնդրահարույց հարց չէ, քանի որ ՊԵԿ-ը գերակատարում է իր ցուցանիշները։ Գերավճարները վերադարձնելը նույնպես կխթանի արտահանման ծավալի ավելացումը։ Եվս երկու որոշմամբ կառավարությունը փոփոխել և լրացրել է իր ավելի վաղ ընդունած երկու որոշումները` դրանով իսկ կատարելով «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է` տեղեկությունները պատկան մարմիններ ներկայացնել և փոխանակել էլեկտրոնային եղանակով։
ՀՀ կառավարությունն Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Սպիտակավոր եկեղեցին անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցուն, որի ներդրումների հաշվին այն ամբողջությամբ կվերականգնվի մինչև 2015թ. սեպտեմբերի 1-ը։
Իր նիստում կառավարությունը Երևան քաղաքում բնակարանները փախստականներին սեփականության իրավունքով անհատույց հատկացնելու լիազոր մարմին է ճանաչել ՀՀ քաղաքաշինության նախարարությունը, ինչը բխում է համապատասխան օրենքի պահանջից։


Կատարելագործվում են իրավական ակտերը
 

Գործադիրը սահմանել է արոտավայրից և խոտհարքից օգտվելու կարգը, հաստատել դրանցից օգտվելու պայմանագրերի օրինակելի ձևերը։ Հստակ սահմանվել է, որ արոտավայրից և խոտհարքից օգտվելը ոչ թե հողօգտագործում է, այլ բնօգտագործում, որի համար պետք չէ կնքել հողի վարձակալության պայմանագիր, պետականորեն գրանցել վարձակալության իրավունքը և պայմանագրերը վավերացնել նոտարական կարգով։ ՀՀ վարչապետի դիտարկմամբ` այս որոշման ընդունմամբ կառավարությունն արմատական փոփոխություն է կատարում և գյուղացու համար ստեղծում որակապես նոր պայմաններ։ Գյուղացին ազատվում է չորս վճարներից, ինչն զգալի գումար է, ինչպես նաև խնայում է տրանսպորտային ծախսերը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ներկայացման ուղեցույցին, որով այդ նախագծերը կառավարության քննարկմանը հանձնելիս առաջնորդվելու են ՀՀ հանրապետական գործադիր մարմինների և պետական մյուս մարմինների ղեկավարները։ Ակնկալվում է, որ որոշման ընդունմամբ կբարձրանա կառավարման համակարգի իրավական ակտերի փորձաքննության արդյունավետությունը և քննարկման կներկայացվեն միայն հիմնավորված և պատշաճ կերպով վերլուծված առաջարկություններ։
Գործադիրը հաստատել է զորահավաքի ժամանակ զորամասերին կցագրված քաղաքացիներին զինվորական ծառայության զորակոչելու և քաղաքացիական պաշտոններում աշխատելու համար զինված ուժեր և այլ զորքեր գործուղելու կարգը։ Որոշմամբ կանոնակարգվում են զորահավաքային զորակոչի կազմակերպման համար խաղաղ ժամանակ քաղաքացիների կցագրումը զորամասերին, զորակոչի կարգագրերի և ծանուցագրերի հանձնման կարգը, զորակոչի և քաղաքացիական պաշտոններում աշխատելու գործուղման իրականացումն ապահովող մարմինները, զինկոմիսարիատներում այդ ուղղությամբ իրականացվող քայլերը և այլն։
Կառավարությունը հաստատել է «Հանքային ջրերի շարքը դասված և արդյունահանված հումքի օգտագործման կարգը», որով կկանոնակարգվի հանքային ջրերի պաշարներից արդյունահանված հումքի օգտագործումը, ինչը բարենպաստ ազդեցություն կունենա բնակչության առողջական վիճակի վրա։
Իր նիստում կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել «Ճառագայթային, քիմիական և մանրէաբանական իրավիճակի մշտական հսկողության համակարգի ստեղծման և գործունեության ապահովման կարգը»։ Նախորդ որոշման ընդունումից հետո փոփոխվել են նշված համակարգի հիմնարկների անվանումները, դրանց գործառույթները, ինչպես նաև կառավարման համակարգն ու համապատասխան իրավական ակտերը։
ՀՀ կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը, ուժը կորցրած ճանաչել երկուսը, հաստատել ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի լիցենզավորման և թույլտվությունների գործակալության կանոնադրությունը։ Որոշման նպատակն է ներկայիս գործընթացներին համապատասխանեցնել նախարարության աշխատակազմի կառուցվածքը և բարձրացնել վերջինիս կառավարման արդյունավետությունը։


Այլ հարցեր


Կառավարության հավանությանն է արժանացել «Հարկերի մասին» և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով կանոնակարգվում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորությունների չկատարման դեպքում արգելանքի կիրառումը, ինչի պահանջն ամրագրված է ՀՀ սահմանադրության մեջ։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայողների վարձատրության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, ինչը պայմանավորված է ոստիկանության գործունեության ոլորտի 2010-2011թթ. բարեփոխման ծրագրով, որի համաձայն` ոլորտում քաղաքացիական հատուկ ծառայության համակարգի ներդրման ժամկետ է սահմանված 2010թ. երկրորդ կիսամյակը։ Նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության կառավարությունների միջև Կատարի Պետության տարածքում աշխատուժի օգտագործման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Այս երկրի իշխանությունների ներկայացուցիչներն ու գործատուները շահագրգռված են Հայաստանից մասնագետներ հրավիրելու հարցում և բավական գրավիչ պայմաններ են առաջարկում նրանց։ Հավանություն է ստացել նաև Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև ՌԴ-ում ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության ներկայացուցչության և ՀՀ-ում ՌԴ դաշնային միգրացիոն ծառայության ներկայացուցչության իրավական իրավիճակի մասին համաձայնագրի կնքման առաջարկությունը։ Փաստաթուղթը կնպաստի Ռուսաստանում ՀՀ քաղաքացիների օրինական աշխատելու հնարավորության իրականացմանը, միգրացիոն հիմնախնդիրների լուծմանն ուղղված համագործակցությանը։ Կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ մշակույթի նախարարության և Իտալիայի արտաքին գործերի նախարարության համագործակցության զարգացման գլխավոր վարչության միջև «Աջակցություն հայկական հաստատությունների տեղական մշակութային ժառանգության պահպանության և ամրակայման համար» համագործակցության ծրագրի իրականացման վերաբերյալ տեխնիկական համաձայնագրի կնքման առաջարկությանը։
ՀՀ կառավարությունը որոշել է ընդունել «Էսթիընդթաֆս» ՍՊԸ կողմից վերջինիս սեփականությունը հանդիսացող, Հայաստանի Հանրապետությանը նվիրվող «Կապույտ ալիք» ՓԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը և Սևան քաղաքի Հրազդան գետի սկիզբ, ջրընդունման և ձկնապաշտպան կառույց հասցեում գտնվող հանգստյան տան համալիրի մեջ մտնող ամբողջ գույքը և այն հանձնել «ՀՀ նախագահի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին։
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում է տվել Վահե Վարդանյանին, որը 2010թ. ընդունվել է Լավալի համալսարանի դոկտորանտուրա։ Որոշումն ուժի մեջ է մտնում գրավի պայմանագրի նոտարական վավերացման, իսկ օրենքով նախատեսված դեպքում` գրավի իրավունքի պետական գրանցման պահից։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ