Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 27 հոկտեմբերի 2010

Կառավարության ղեկավարը ողջունել է ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստի մասնակիցներին




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի 52-րդ նիստին։ Հոկտեմբերի 25-27-ը Երևանում արդեն երրորդ անգամ անցկացվող նիստին մասնակցում են ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարներն ու փորձագետները։ 1993թ. դեկտեմբերի 23-ին ստեղծված այս խորհրդի գործունեությունը նպատակաուղղված է տնտեսական ինտեգրման խորացմանը, ԱՊՀ մաքսային ծառայությունների գործողությունների համակարգմանը, մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցմանը և մաքսային ընթացակարգերի միասնականացմանը։
Նիստի սկզբում վարչապետը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, նշել է. «Արդեն երրորդ անգամ Երևանում նիստի կազմակերպման փաստն ընդգծում է ԱՊՀ շրջանակում տարածաշրջանային համագործակցության ակտիվացման մեջ Հայաստանի Հանրապետության շահագրգռվածությունը։
ԱՊՀ մաքսային ծառայությունների ղեկավարների խորհրդի գործունեությունն ուղղված է այնպիսի փաստաթղթերի մշակմանը և ընդունմանը, որոնք նպաստելու են մեր երկրների առևտրատնտեսական ներուժի առավելագույնս լիարժեք օգտագործմանը, մաքսային օրենսդրությունների ներդաշնակեցմանը, մաքսային ընթացակարգերի դյուրացմանը, մաքսանենգության դեմ համաձայնեցված պայքարի միջոցների մշակմանը և ստվերային ու կեղծված արտադրանքից ներքին շուկաների պաշտպանությանը։ Ձևավորվում է մաքսային իրավախախտումների կանխման ուղղությամբ համաձայնեցված օպերատիվ միջոցառումների ու միասնականացված գործողությունների անցկացման ընթացակարգ։
Թույլ տվեք համոզմունք հայտնել, որ հանցավոր խմբավորումները հիմնականում ձևավորում են ստվերային տնտեսություն։ Հաշվի առնելով այդ հանգամանքը` մաքսային հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարը, կեղծված արտադրանքից ներքին շուկաների պաշտպանությունը և մաքսային արժեքի սահմանմանը, ռիսկերի կառավարմանը, էլեկտրոնային հայտարարագրմանն ու էլեկտրոնային տեսքով տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցերը պետք է առաջնահերթ լինեն ԱՊՀ մաքսային ծառայությունների գործունեության մեջ։
Եվս մեկ անգամ ողջունում եմ բոլոր ներկաներին և մաղթում ձեզ բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք»։

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ