Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 հոկտեմբերի 2010

Տեղի է ունեցել է ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի հանդիպումը



Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի նստավայրում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հանդիպումը։ ՀՀ կառավարության ղեկավարը վստահություն է հայտնել, որ Իրան կատարած պաշտոնական այցը նոր լիցք կհաղորդի հայ-իրանական տնտեսական կապերի աշխուժացմանը, որոնք դեռևս զիջում են բարձր մակարդակով քաղաքական հարաբերություններին։ Տիգրան Սարգսյանը Իրանի նախագահի հետ խոսել է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական ծրագրերի մասին։ Մահմուդ Ահմադինեժադն իր հերթին նշել է, որ տնտեսական կապերի որակը քաղաքական հարաբերություններին հասցնելու համար որևէ սահմանափակում չկա, և Իրանը պատրաստ է օժանդակել բոլոր նախաձեռնություններին։
ՀՀ վարչապետը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը Իրանի ղեկավարին` Հայաստան այցելելու վերաբերյալ։ Այցի ժամկետները կհստակեցվեն դիվանագիտական խողովակներով։ Մահմուդ Ահմադինեժադը բարձր է գնահատել Հայաստանի նախագահի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն և խնդրել` ՀՀ նախագահին ու հայ ժողովրդին փոխանցել իր ամենաջերմ բարեմաղթանքները։ Հայաստանի կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել Իրանի ղեկավարությանը հայ համայնքի նկատմամբ բարեհաճ վերաբերմունքի համար։
Զրուցակիցները կարևորել են համատեղ ձեռնարկությունների ստեղծումը, բանկային ոլորտում համագործակցությունն ու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։ Նշվել է, որ Հայաստանը կարող է կարևոր կամուրջ հանդիսանալ Իրանի և ԱՊՀ երկրների միջև կապերի ամրապնդման համար։
Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Իրանի փոխնախագահ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ կայացած հանդիպումները, նշելով, որ համագործակցության բոլոր ոլորտներում կողմերը կարող են հասնել համաձայնության։ Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել երկու կառավարությունների պատասխանատուների անձնական կապերի ամրապնդման համար, որոնք կնպաստեն հայ-իրանական համագործակցության և բարեկամության զարգացմանը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ