Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 26 հոկտեմբերի 2010

Հայաստանի հետ Իրանի առևտրաշրջանառության տարեկան ծավալն ակնկալվում է հասցնել մեկ միլիարդի





ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած այցի շրջանակում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ հոկտեմբերի 25-ին կայացած հանդիպման ժամանակ քննարկվել են տնտեսության ոլորտում համագործակցությունն էլ ավելի խորացնելու վերաբերյալ հարցեր։ Հանդիպման ժամանակ Տիգրան Սարգսյանը, հատկանշական համարելով հատկապես այն հանգամանքը, որ նման ներկայացուցչական կազմով հանդիպում Իրանի և Հայաստանի միջև առաջին անգամ է տեղի ունենում, նշել է, որ դա վկայում է երկու երկրների միջև եղած հարաբերությունների ընդլայնման և խորացման մասին։ ՀՀ վարչապետը նաև կարևորել է կրթության, առողջապահության և անասնաբուծության բնագավառներում համագործակցություն ծավալելու, ինչպես նաև Սյունիքի մարզում սպանդանոց կառուցելու հարցը։ Հայաստանի գործադիրի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Մոհամմադռեզա Ռահիմիին հայ համայնքին ցուցաբերած օժանդակության համար։
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալը նույնպես կարևորել է Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների խորացումը և նշել, որ այն ներկայում չի համապատասխանում ունեցած ներուժին։ Նա հույս է հայտնել, որ այդ իրավիճակը շուտով կշտկվի։ Մոհամմադռեզա Ռահիմին շեշտել է, որ Հայաստանի հետ առևտրաշրջանառության տարեկան ծավալը պետք է հասցնել առնվազն մեկ միլիարդի։
Այժմ Իրանի հետ Հայաստանն իրականացնում է ռազմավարական նշանակություն ունեցող չորս ծրագիր` Իրան-Հայաստան նավթային տերմինալի, երկաթուղու, բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի և Արաքսի ՀԷԿ-ի կառուցում։ ՀՀ վարչապետը նշել է, որ խնդիրը ներկայում նոր ծրագրերի մշակումն ու իրականացումն է։
Իրանի նախագահի առաջին տեղակալի հետ հանդիպումից անմիջապես հետո Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Մանուչեհր Մոթթաքիի հետ, որի ընթացքում քննարկվել են տարածաշրջանային խնդիրների, Իրանի` հարևան երկրների հետ ունեցած հարաբերությունների, միջուկային ծրագրերի վերաբերյալ հարցեր։ Իրանական կողմից հնչել են առաջարկներ, որոնց մասին մանրամասն քննարկում կլինի հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի հաջորդ նիստում։
Այցի շրջանակներում Տիգրան Սարգսյանը եղել է այն վայրում, որտեղ կառուցվելու է ՀՀ դեսպանության նոր շենքը, այցելել ներկայիս դեսպանատուն, Թեհրանի Հայոց թեմի առաջնորդարան Սբ. Սարգիս եկեղեցի, որտեղ ՀՀ պատվիրակությանը դիմավորել է Թեմի առաջնորդի տեղապահ Տեր Վարազդատը։ Եկեղեցում կատարվել է մոմավառություն, ծաղկեպսակ է դրվել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին։
Երեկոյան Հայաստանի պատվիրակությունը այցելել է «Արարատ» մարզամշակութային համալիր, որտեղ ՀՀ վարչապետը շրջայց է կատարել, ծանոթացել համայնքի երիտասարդների մարզական հաջողություններին։
Այսօր սպասվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հանդիպումը ԻԻՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ։

 

 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ