Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 25 հոկտեմբերի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ փոխնախագահ Մոհամադռեզա Ռահիմիի հետ





Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանն  աշխատանքային երկօրյա պաշտոնական այցով ժամանել է Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ առաջին հանդիպում-առանձնազրույցը տեղի է ունեցել ԻԻՀ նախագահական համալիրի կենտրոնական մասնաշենքում` Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմադռեզա Ռահիմիի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր։
Առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում, որին մասնակցել են վարչապետի գլխավորած պատվիրակության անդամները։
Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունները զարգանում են ի շահ երկու պետությունների։ Իրագործվել և իրագործվում են մի շարք ծրագրեր, որոնք կապահովեն հարաբերությունների նոր մակարդակ, մասնավորապես ապրանքաշրջանառության ծավալը Հայաստանի և Իրանի միջև կազմում է տարեկան միջինը 200 միլիոն դոլար։ Հայաստանից Իրան մեծամասամբ արտահանվում են կենդանական ծագման մթերքներ, հանքահումքային ապրանքներ, իսկ Իրանից Հայաստան` վառելիք, պարարտանյութեր և այն։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ