Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 23 հոկտեմբերի 2010

ՀՀ վարչապետն այցելել է Ուրալի դաշնային համալսարան





ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը Եկատերինբուրգում այսօր վաղ առավոտյան այցելել է Ուրալի դաշնային համալսարան, հանդիպել տեղի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ, լսարանին ներկայացրել աշխարհում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ իր տեսակետը և պատասխանել մի քանի հարցերի։
Ողջունելով բարձրաստիճան հյուրին` համալսարանի ռեկտոր Վիկտոր Կոկշարովը նշել է, որ բուհում ուսանում են նաև հայազգի ուսանողներ, իսկ իրենց նպատակն է համագործակցել Երևանի պետական համալսարանի հետ։ Ըստ ռեկտորի` բուհի շրջանավարտներից շատերն իրենց գործունեությունն են իրականացրել նաև հայաստանյան ձեռնարկություններում, մասնավորապես` Մեծամորի ատոմակայանում, Սպիտակի երկրաշարժի ժամանակ մասնակցել են որոնողափրկարարական աշխատանքներին և ցուցաբերել հումանիտար օգնություն։ Նրա խոսքով` Ուրալի դաշնային համալսարանում ստեղծվել է նաև հայկական հետազոտությունների կենտրոն, որը պարբերաբար քննարկում և ուսումնասիրում է Հարավային Կովկասում տեղի ունեցող իրադարձությունները։
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին հղված հարցերը վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին, Հայաստանի տնտեսական և քաղաքական զարգացումներին, զբոսաշրջության բնագավառում իրականացվելիք ծրագրերին։ Պատասխանելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը վերաբերող հարցին` ՀՀ վարչապետը նշել է, որ այդ ուղղությամբ քարոզչական մեծ աշխատանք է տարվում։ «Հայկական հասարակական կառույցները քարոզչական մեծ աշխատանք են իրականացնում ողջ աշխարհում։ Նման կառույցներ են գործում ԱՄՆ-ում, Ֆրանսիայում։ Այսօր կան տասնյակ երկրներ, որոնք ճանաչել և օրենքի ուժով դատապարտել են Հայոց ցեղասպանության փաստը։ Մենք մեծ ուշադրություն ենք ցուցաբերում 1915 թվականի ոճրագործության միջազգային ճանաչման ուղղությամբ տարվելիք աշխատանքներին և նպաստում այս հարցի շուրջ գործող կառույցների գործունեությանը, որի նպատակն է ողջ աշխարհին ներկայացնել Ցեղասպանության իրողությունը, պատմությունը և դրա հետևանքները»,- ասել է Տիգրան Սարգսյանը։ Հայաստանի կառավարության ղեկավարը հիշեցրել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը` առանց նախապայմանների կարգավորել Թուրքիայի հետ հարաբերությունները, ինչը, սակայն, մինչ այսօր իրականություն չի դարձել Թուրքիայի պատճառով։ «Հայաստանը որդեգրել է արտաքին քաղաքական այնպիսի դրույթներ, որի նպատակն է կարգավորել հարևանների հետ հարաբերությունները։ Մենք պատրաստ ենք առանց նախապայմանների կարգավորել հարաբերությունները բոլորի հետ, սակայն նրանք դրան պատրաստ չեն։ Երբ ստորագրվեցին հայ-թուրքական արձանագրությունները, իսկ Հայաստանը դրանք ներկայացրեց ՀՀ Ազգային ժողովին վավերացնելու համար, Թուրքիան հետ կանգնեց այդ քայլից` Հայաստանի առջև դնելով Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղի հարցերի վերաբերյալ նախապայմաններ, որոնք մեզ համար անընդունելի են»,- ընդգծել է Տիգրան Սարգսյանը։
Հայաստանի կառավարության ղեկավարը, անդրադառնալով Հայաստանի տնտեսական ծրագրերին, նշել է, որ 2009 թվականին համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով այս ոլորտում անկում է նկատվել։ «Մենք իրականացրեցինք հակաճգնաժամային ծրագրեր դրան դիմագրավելու համար։ Այդ ծրագրերի արդյունքում անցանք տնտեսության դիվերսիֆիկացմանը, օգնեցինք փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներին շարունակելու գործունեությունը։ Ճիշտ է, արդյունքում մեծացավ Հայաստանի պետական բյուջեի դեֆիցիտը, պետական պարտքի ծավալը, սակայն սկսվեց վերականգնվել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը։ Այս տարի անկում է նկատվում միայն գյուղատնտեսության ոլորտում, որի խնդիրների լուծման աշխատանքները շարունակվում են»,- ասել է Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով, զբոսաշրջությունը Հայաստանի զարգացման գլխավոր ուղղություններից մեկն է։ «Հայաստանում առկա է տուրիզմի զարգացման մեծ ներուժ։ Մի քանի օր առաջ առանձնահատուկ տեղանքում` Տաթևում, բացվեց աշխարհի ամենաերկար ճոպանուղին, որն իր տեղը կգտնի տուրիզմի համաշխարհային քարտեզի վրա։ Ծրագրեր են իրականացվում Ջերմուկը, Արզնին, Սևանը տուրիզմի ոլորտում զարգացնելու ուղղությամբ, վերականգնվում են վերջիններիս ենթակառուցվածքները»,- ասել է ՀՀ վարչապետը` հույս հայտնելով, որ հանդիպմանը ներկա ուսանողներից շատերը կայցելեն հայկական տուրիստական կենտրոններ, կծանոթանան Հայաստանի պատմությանը։
Այնուհետև Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Եկատերինբուրգի «Ուրալէլեկտրոմեդ» գործարան, ծանոթացել վերջինիս ոսկու ձուլման, պղնձի վերամշակման և ցինկապատման արտադրամասերի աշխատանքներին։ Գործարանի տնօրեն Վլադիմիր Կոլոտուշկինը լրագրողների հետ զրույցում նշել է, որ տեղյակ է Հայաստանում դեռևս խորհրդային տարիներից գործող արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների մասին։ «Իհարկե կա համագործակցության մեծ ներուժ, որը ցանկանում ենք իրագործել։ Ընկերությունը տարեկան արտադրում է 30 հազար տոննա մետաղ, որից 50 տոկոսն արտահանում է հարավարևելյան Ասիայի երկրներ»,- ասել է նա։


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ