Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 22 հոկտեմբերի 2010

Մեկնարկել է ՀՀ վարչապետի այցը Եկատերինբուրգ





Մեկնարկել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն։ Կառավարության ղեկավարը Եկատերինբուրգ է մեկնել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական` տասներկուերորդ նիստին մասնակցելու նպատակով։
Վարչապետի գլխավորած պատվիրակությանը Եկատերինբուրգի «Կոլցովո» միջազգային օդանավակայանում դիմավորել են Ռուսաստանի տրանսպորտի նախարար, հայ- ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի նախագահ Իգոր Լևիտինը, Սվերդլովսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Միշարինը և «Կոլցովո» միջազգային օդանավակայանի տնօրեն Եվգենի Չուդնովսկին։ Դիմավորման արարողությունից հետո Եվգենի Չուդնովսկին ՀՀ վարչապետին և Ի. Լևիտինին ներկայացրել է օդանավակայանի նորակառույց շենքը։
Այնուհետև «Hyatt Regency Ekaterinburg» հյուրանոցում կայացել է Տիգրան Սարգսյանի հանդիպումը Եկատերինբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Հանդիպմանը մասնակցել են համայնքի անդամ գործարարները։ Ողջունելով մեր հայրենակիցներին` վարչապետը նշել է. «Ուրախ եմ, որ հնարավորութուն ունեմ հանդիպելու հայ համայնքի հետ։ Սա բացառիկ հնարավորություն է ուղղակիորեն ներկայացնելու մեր պատկերացումներն ու այն իրողությունները, որոնք կան մայր հայրենիքում քաղաքական, տնտեսական ու սոցիալական առումներով, ինչպես նաև իմանալ ձեր կարծիքներն ու մտահոգությունները և հասկանալ թե ինչպես պետք է ամրապնդենք համայնքի կապը մայր հայրենիքի հետ»։ Վարչապետը ներկայացրել է Հայաստանի Հանրապետության տնտեսական իրավիճակը և համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած քայլերն ու հակաճգնաժամային ծրագիրը։ Վարչապետ Սարգսյանը նշել է, որ չնայած ճգնաժամի իրողություններին` կառավարությանը հաջողվել է իրականացնել բոլոր սոցիալական պարտավորությունները։ Արձանագրվել է տնտեսության վերականգնում, և տնտեսական աճի ցուցանիշն այս տարվա առաջին ինն ամիսների կտրվածքով կազմել է 2.8 տոկոս։ Կառավարության ղեկավարը պատասխանել է մեր հայրենակիցների հարցերին, որոնք վերաբերում էին հայ-ռուսական համագործակցությանը, Ռուսաստանի Դաշնություն գյուղատնտեսական մթերքների արտահանման հնարավորություններին, տարածաշրջանների մակարդակով հայ- ռուսական հարաբերությունների ամրապնդման հնարավորություններին, Հայաստանի տնտեսության զարգացման մոդելի ընտրությանը, հայապահպանության ու հայրենասիրական դաստիարակության կարևորությանը և այլն։
Երեկոյան Սվերդլովսկի մարզի նահանգապետ Ա. Միշարինի անունից ՀՀ վարչապետի պատվին տրվել է պաշտոնական ճաշ։
Հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը տեղի կունենա վաղը` հոկտեմբերի 23-ին։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ