Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 հոկտեմբերի 2010

Վարչապետը շնորհավորել է ՀՕՄ 100 ամյակը



Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է Հայ օգնության միության 100– ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր նիստին: Նիստն իր ներկայությամբ պատվել էր Հայաստանի Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Կառավարության անունից շնորհավորելով ՀՕՄ-ուհիներին՝ վարչապետը մասնավորապես նշել է. «Իմ համոզմամբ, Հայ օգնության միությունը Հայկական աշխարհի յուրատեսակ մանրակերտերից մեկն է, ավելին այդ աշխարհի առաջին ու ամենակարևոր հաստատություններից մեկն է: Իր գոյության ու գործունեության միջոցով է այն փաստում համընդգրկուն, բազմազան ու կենսունակ Հայկական աշխարհի գոյությունը, որտեղ գործելու ու զարգանալու խնդիրը 21-րդ դարի շարունակաբար փոքրացող աշխարհի իրողությունների պայմաններում նոր բովանդակություն է ստանում: Միայն Հայկական աշխարհում ենք կարողանալու պահպանել ու ամրացնել մեր ինքնությունը, Հայկական աշխարհի միջոցով ենք հաղթանակելու ազգերի ու քաղաքակրթությունների մրցակցությունում: Մենք այլ ճանապարհ չունենք: Դա են փաստում մեր անցյալի դասերն ու ներկայի իրողությունները:
Անցած հարյուրամյակը բովանդակ հայության համար եղել է հույսի ու հուսախաբության, մեծ հաղթանակների ու ծանրագույն փորձություններ հաղթահարելու յուրատեսակ շրջան:
Հայկական աշխարհում ամրանում ու հզորանում են երկու հայկական պետականությունները, մեր երկրի անկախությունն ու ազատությունը արդեն դարձել են անշրջելի իրողություններ: Այդ գործում իր մեծ ներդրումն ունի նաև Հայ օգնության միությունը”:
2011թ. կլրանա Հայաստանի Հանրապետությունում ՀՕՄ-ի գործունեության 20-ամյակը: 1991թ. ՀՕՄ-ը գրանցվել է Հայաստանում, և այսօր, շուրջ 1000 ՀՕՄ-ուհիներ գործում են մեր երկրի 57 քաղաքներում ու գյուղերում:
Ուրախությամբ պետք է արձանագրեմ, որ անցած տարիների ընթացքում, Հայաստանում, Արցախում և Ջավախքում կազմակերպության իրականացրած ծրագրերն աչքի են ընկել հասցեականությամբ, բարձր արդյունավետությամբ ու բացառիկ հաշվետվողականությամբ: Իսկ դա ՀՕՄ-ի կատարած աշխատանքների լավագույն գնահատականն է:
Այսօր թե Հայաստանի կառավարությունը, թե ՀՕՄ-ը առավել կարևորում են կրթական և առողջապահական ծրագրերի իրականացումը:
Ցանկանում եմ հավաստիացնել, որ մենք գնահատում ենք պետական կառույցների հետ Ձեր կողմից իրականացվող ծրագրերը և պատրաստ ենք հետայսու միասին իրականացնել դրանք, քանզի մեր նպատակը նույնն է՝ օժանդակել սոցիալապես առավել խոցելի խմբերին:
Հարգելի ներկաներ, երբ պատրաստում էի խոսքս, խորհում էի, թե ո՞րն է Հայ Օգնության Միության հաջողության և երկարակեցության գաղտնիքը: Ձեզնից յուրաքանչյուրը, թերևս ունի այդ հարցի իր պատասխանը:
Իմ համոզմամբ դա կառույցի հզոր ազգային բովանդակությունը, մեծ կազմակերպչական ներուժն ու հանձնառություններին հավատարիմ գործելաոճն է, ինչպես նաև ՀՕՄ-ուհիների ամեն հաջորդ սերնդին փոխանցվող պատասխանատվության և պարտքի զգացումը:
Սակայն այդ ամենը շաղկապված է բարությամբ, երեխաների, ծերերի, հիվանդների ու կարիքավորների նկատմամբ հայուհու բնածին հոգատարությամբ:
Այդ հոգատարությամբ և ջերմությամբ Դեր Զորի ավազուտների դժոխքում նոր շունչ հաղորդեցիք մեր ժողովրդի վերածննդին, ու հետո, Արցախյան ազատամարտի տարիներին կանգնեցիք զինվորի ու ազատամարտիկի ընտանիքի կողքին և նրանց պես զինվոր եղաք:
Այդ հոգատարությունն ուղղվել է մեր ժողովրդի, մեր ինքնության ու տեսակի պահպանման խնդրի լուծմանը:
Մեր ազգային խնդիրների նկատմամբ այդօրինակ հոգածության ու նվիրումի համար այսօր բերում ենք մեր շնորհակալության և երախտիքի խոսքը, ձեզնից յուրաքանչյուրին մաղթելով ամենայն բարիք ու նորանոր հաջողություններ՝ հայրենանվեր բոլոր ձեռնարկումներում»
:
Հայ օգնության միությունը ստեղծվել է 1910թ. Նյու Յորքում: Հայ օգնության միությունն այսօր գործում է աշխարհի 26 երկրներում և միավորում է 15.000 անդամների:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ