Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 սեպտեմբերի 2003

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» որոշման մեջ, գործադիրը ապահովագրական ստաժի յուրաքանչյուր տարվա համար վճարվող կենսաթոշակային հավելման չափը 100-ի փոխարեն սահմանել է 120 դրամ: Նշվել է, որ որոշումը տարածվելու է 2003 թ. հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2003 թ. գործունեության ծրագրի և նպատակ ունի բարելավել քաղաքացիների սոցիալական վիճակը՝ աստիճանաբար ապահովելով կենսաթոշակի չափի բարձրացումն այն հաշվարկով, որ այն գերազանցի ընդհանուր աղքատության գիծը: Մեկ այլ որոշմամբ, փոփոխություն կատարելով ՀՀ կառավարության 1999 թ. ապրիլի 19-ի որոշման մեջ, կառավարությունը ծննդյան կապակցությամբ միանվագ վճարվող նպաստի չափը 5900-ի փոխարեն սահմանել է 35 հազար դրամ: Գործադիրը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Նախատեսվում է կենսաթոշակառուի մահվան դեպքում, հուղարկավորման նպաստը բազային նպաստի 15-ապատիկի՝ 45 հազար դրամի փոխարեն սահմանել 25-ապատիկի՝ 75 հազար դրամի չափով: Հիշյալ օրենքը ևս տարածվելու է 2003թ. հոկտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա: Փոփոխություններ են կատարվել նաև ՀՀ կառավարության 1992 թ. նոյեմբերի 18-ի որոշման մեջ, մասնավորապես սահմանելով, որ նպաստների հաշվարկման համար միջին ամսական վաստակը հաշվարկվում է 100 տոկոսի չափով, եթե այն չի գերազանցում ՀՀ-ում օրենքով սահմանված հաշվարկային նվազագույն աշխատավարձի 100-ապատիկը, իսկ 100-ապատիկի չափը գերազանցող գումարի՝ 30 տոկոսը: Դրանով՝ կենսաթոշակառուի հիվանդության դեպքում, անաշխատունակության վճարները առնվազն կկրկնապատկվեն: Գործադիրը հավանություն է տվել «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին: «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը, իր պահուստային ֆոնդի հաշվին, 1 մլն 600 հազար դրամ է հատկացրել ՀՀ արդարադատության նախարարությանը՝1999թ. հոկտեմբերի 27-ի ահաբեկչության կապակցությամբ դատավարության անցկացման համար անհրաժեշտ պայմաններ ապահովելու նպատակով: Գումարը նախատեսված է աշխատավարձի, պարտադիր սոցիալական ապահովության վճարի և գրասենյակային ապրանքների ու նյութերի ձեռքբերման համար: Նիստում որոշում է ընդունվել առողջապահական կազմակերպությունների ֆինանսական կառավարման, հաշվապահական հաշվառման և ֆինանսական հաշվետվության բարելավման գործողությունների ծրագրի իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթերը հաստատելու մասին: Գործադիրը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը բխում է նշված օրենքը միջազգային պայմանագրերին համապատասխանեցնելու անհրաժեշտությունից: Այդ փոփոխություններով, մասնավորապես, «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» ՀՀ օրենքի համաձայն, ՀՀ կառավարությանն է վերապահվում միջուկային և ռադիոակտիվ նյութերի, հատուկ սարքավորումների ու տեխնոլոգիաների ներմուծման և արտահանման լիցենզավորման իրավասությունը, ինչպես նաև անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտները կառուցելու և շահագործումից հանելու վերաբերյալ սկզբունքային թույլտվությունը: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «ՀՀ հողային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրինագծին, որի նպատակը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի վրա կառուցված բազմաբնակարան շենքի սպասարկման համար անհրաժեշտ հողամասը շենքի բնակելի կամ ոչ բնակելի տարածքների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով փոխանցման հետ կապված հարցերի կարգավորումն է: Կառավարությունը հաստատել է ինժեներաերկրաբանական հետազոտությունների նյութերի փորձաքննության կարգը: Դրա մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է հանրապետության երկրաբանական բարդ կառուցվածք ունեցող ու սեյսմավտանգ տարածքում նախագծերի մշակման նպատակով իրականացվող ինժեներաերկրաբանական հետազոտությունների որակի, դրանց կատարողների պատասխանատվության, նախագծային լուծումների հիմնավորվածության բարձրացմամբ, որի վերջնական նպատակն է այդ նախագծերով կառուցվող օբյեկտների կայունությունը, հուսալիությունը, անվտանգ շահագործման ապահովումը: Այլ որոշումներով կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարության միջև եկամուտների կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին», «ՀՀ կառավարության և Նիդերլանդների Թագավորության միջև սոցիալական ապահովության նպաստների արտահանման և կիրարկման մասին», «ԱՊՀ մասնակից պետությունների տեխնիկական կանոնակարգերի ներդաշնակեցման հիմունքների մասին», ինչպես նաև «ՀՀ կառավարության և Խորվաթիայի Հանրապետության կառավարության միջև միջազգային ավտոտրանսպորտային փոխադրումների մասին» համաձայնագրերի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել նաև «Հայրենական Մեծ պատերազմի հաշմանդամների և մասնակիցների, ինչպես նաև նրանց հավասարեցված անձանց համար արտոնյալ պայմաններով երթևեկության իրավունքի փոխադարձ ճանաչման մասին» 1993թ. մարտի 12-ին ստորագրված համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» արձանագրության կնքման առաջարկությանը: Փաստաթղթում ներակյացվող փոփոխություններն ու լրացումները առաջարկվել են ԱՊՀ Գործադիր կոմիտեի կողմից: Կառավարության որոշմամբ, անհետաձգելի են համարվել մի շարք օրենքների նախագծեր, որոնք ԱԺ-ին առաջարկվել է քննարկել ու քվեարկել մեկամսյա ժամկետում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ