Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 հոկտեմբերի 2010

Վարչապետի գավաթին արժանացավ պաշտպանության նախարարության թիմը




Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ  - 2010» ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղին, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Միմյանց հետ մրցում էին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և պաշտպանության նախարարության թիմերը։
Խաղը ավարտվել է 3։0 հաշվով` հօգուտ պաշտպանության նախարարության թիմի, որն էլ վարչապետի կողմից ստացել է առաջին տեղի համար նախատեսված գավաթը։ Երկրորդ և երրորդ տեղերը գրավել են գլխավոր դատախազության և առողջապահության թիմերը։ Բացի գավաթներից մրցաշարի հաղթողները ստացել են մեդալներ, մարզահագուստ և հավաստագրեր։
Սահմանված էին նաև այլ մրցանակներ. լավագույն դարպասապահ, լավագույն պաշտպան, կիսապաշտպան, ռմբարկու, լավագույն խաղացող, մրցաշարի մասնակից, լավագույն քաղաքացիական ծառայող, որոնց համապատասխանաբար արժանացել են Պարույր Հակոբյանը (մշակույթի նախարարություն), Սամվել Բարոյանը (էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն), Կամո Հարությունյանը (անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե), Խորեն Զաքարյանը (կենտրոնական բանկ), Հարություն Ծատուրյանը (կրթության և գիտության նախարարություն)։ Ամենակարգապահ թիմի մրցանակը հանձվել է Հայաստանի կառավարության աշխատակազմի թիմին։
Փակման հանդիսավոր արարողության ժամանակ վարչապետը նշել է. «Ֆուտբոլը Հայաստանում վերելք է ապրում։ Հայաստանի ազգային հավաքականի երեկվա փայլուն հաղթանակը Անդորրայի նկատմամբ դրա վկայություններից մեկն է։ Իսկ այսօրվա հաղթանակը ոչ միայն պաշտպանության նախարարությանն է` այլ բոլորինս, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ։ Մեր նպատակը սպորտը` ֆուտբոլը, զանգվածային դարձնելն ու մեր ֆուտբոլի 1973թվականի համբավը վերադարձնելն է։ Համոզված եմ, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան իր առջև դրել է այդ նպատակը և հաջողության կհասնի։ Այս մրցաշարի նպատակը, սակայն, հանրության ուշադրությունը դեպի ֆուտբոլը հրավիրել է»։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ