Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 13 հոկտեմբերի 2010

Գործում է կանխարգելման ազգային մեխանիզմը




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր մասնակցել է «Անի պլազա» հյուրանոցում հրավիրված միջազգային աշխատաժողովին, որը նվիրված էր խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմների արդյունավետ ցանցի ստեղծման հարցերին։ Կառավարության անունից վարչապետը ողջունել է շուրջ երեք տասնյակ երկրներից Երևան ժամանած աշխատաժողովի մասնակիցներին և նշել, որ Հայաստանը դեռևս 2006 թվականին է դարձել ՄԱԿ-ի «Խոշտանգումների և դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի այլ ձևերի դեմ» կոնվենցիայի կամընտիր արձանագրությանը մասնակից պետություն։ ՀՀ Ազգային Ժողովում կոնվենցիայի վավերացումից հետո մեր երկիրը մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը ճանաչել է կանխարգելման անկախ ազգային մեխանիզմ։ «Թե միջազգային և թե ներպետական մակարդակներում մենք ձգտում ենք հաշվի առնել միջազգային լավագույն փորձը։ Այդ տեսակետից խիստ օգտակար կլինի այսօրվա աշխատաժողովը», - ընդգծել է Տիգրան Սարգսյանը։
ՀՀ վարչապետը բեղմնավոր աշխատանք է մաղթել աշխատաժողովի մասնակիցներին և համոզմունք հայտնել, որ փորձի փոխանակումը կհուշի, թե մեր երկիրն ինչ լրացուցիչ միջոցների գործադրմամբ կարող է բարձրացնել խոշտանգումների կանխարգելման ազգային մեխանիզմի գործունեության արդյունավետությունը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ