Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 12 հոկտեմբերի 2010

Կառավարությունում կայացել է կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստ



Այսօր կառավարությունում տեղի է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ նախագահի օգնական, հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը զեկուցել է ՀՀ նախագահի 2004թ. հունիսի 1-ի «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ ստեղծելու մասին» հրամանագրում խորհրդի կանոնակարգի վերաբերյալ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին։ Մասնավորապես, նշվել է, որ նախատեսվում է փոփոխություններ կատարել հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի կազմում` նպատակ ունենալով բարձրացնել հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը։ Ներկայացված փոփոխությունները և լրացումները հաստատվել են խորհրդի կողմից։
Ի թիվս օրակարգում ընդգրկված հարցերի, խորհուրդը քննարկել և ի գիտություն է ընդունել ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության 2009-2012թթ. միջոցառումների ծրագրի 2009թ. և 2010թ. առաջին եռամսյակի արդյունքների մոնիտորինգի մասին հաշվետվությունները։
Ի գիտություն է ընդունվել նաև Կոռուպցիայի դեմ պայքարող երկրների խմբում (GRECO) ՀՀ պատվիրակության ղեկավարի զեկույցը GRECO-ի կողմից գնահատման համապատասխանության արդյունքների վերաբերյալ։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ