Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 3 սեպտեմբերի 2003

Այսօր Ստեփանակերտում ՀՀ և ԼՂՀ վարչապետները ստորագրել են հանդիպման արձանագրություն, որով երկու հանրապետությունների կառավարությունները հավաստել են իրենց պատրաստակամությունը՝ շարունակելու 2000թ. սեպտեմբերի 3-ին և 2001թ. օգոստոսի 5-ին Ստեփանակերտում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունների համագործակցության միջոցառումների» ծրագրերի իրագործումը, խորացնելու ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև ձևավորված տնտեսական հարաբերություններն ու ինտեգրացումը, աջակցելու ԼՂՀ տնտեսական աճի ապահովմանն ու սոցիալ-տնտեսական զարգացմանը, ամրապնդելու ՀՀ-ի և ԼՂՀ-ի կրթության, մշակույթի բնագավառների միասնականությունը և այլ հրատապ հիմնախնդիրների լուծումն ապահովելու նպատակով հաստատել ու ՀՀ և ԼՂՀ կառավարությունների համագործակցության միջոցառումների ծրագիրը: Այն ներառում է գրեթե բոլոր ոլորտները: Ծրագրում հստակ ամրագրված են կատարման ժամկետը, պատասխանատու կատարողները, պահանջվող գումարի չափը և ֆինանսավորման աղբյուրները: ՀՀ և ԼՂՀ վարչապետների ստորագրած արձանագրությամբ համապատասխան հանձնարարականներ են տրվել նախարարներին: ՀՀ և ԼՂՀ նախարարություններին, գերատեսչություններին և պատասխանատու այլ կատարողներին հանձնարարվել է նաև միջոցառումներ ձեռնարկել ծրագրի դրույթները սահմանված ժամկետներում կատարելու համար, անհրաժեշտության դեպքում մշակելով միջոցառումների առանձին ենթածրագրեր և յուրաքանչյուր եռամսյակ ներկայացնել հաշվետվություն միջոցառումների կատարման ընթացքի ու արդյունքների մասին: Ծրագրի կատարման համակարգման պատասխանատվությունը դրվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի և ԼՂՀ փոխվարչապետ Յուրի Ղազարյանի վրա:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ