Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 9 հոկտեմբերի 2010

Հայ-իրանական բարեկամական հարաբերությունները` երկկողմ տնտեսական փոխգործակցության զարգացման երաշխիք




Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է հոկտեմբերի 8-ին երկօրյա աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով հյուրերին` վարչապետը գոհունակությամբ է խոսել Հայաստանի և Իրանի միջև ծավալված արդյունավետ համագործակցության մասին և կարևորել տնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցերը քննարկել են երկկողմ տնտեսական գործակցության ընդլայնման հեռանկարային ուղղությունները։ Երկուստեք նշվել է տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման և երկու երկրների մասնավոր հատվածների միջև կապերի աշխուժացման անհրաժեշտությունը։
Փաստելով բարձր մակարդակի պաշտոնական փոխայցերի նշանակալի դերը երկկողմ բարեկամական հարաբերությունների ամրապնդման հարցում` նշվել է, որ 2010թ. հոկտեմբերի վերջին նախատեսվում է ՀՀ վարչապետի այցը Իրանի Իսլամական Հանրապետություն։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ հոկտեմբերի 1-ին ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատի նախագահի հետ հանդիպման ժամանակ վերջինս ՀՀ վարչապետին հրավիրել է այցելել ԻԻՀ առևտրի, արդյունաբերության և հանքերի պալատ` Հայաստանի տնտեսական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները իրանցի գործարարներին ներկայացնելու համար։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ