Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 9 հոկտեմբերի 2010

Վարչապետն այցելել է Սյունիքի մարզ





Այսօր Սյունիքի մարզում իրականացվեցին մաքրման աշխատանքներ, կազմակերպվեց ծառատունկ, որոնց մասնակցեց Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Կառավարության ղեկավարի առաջին կանգառը մարզի Շինուհայր համայնքում էր։ Ծառատունկից առաջ վարչապետը հանդիպեց տեղի բնակիչներին։ Ողջունելով նրանց` Տիգրան Սարգսյանը նշեց, որ պայմանավորվածություն կա, որ «Մաքուր հայրենիք» ծրագրի շրջանակներում ՀՀ բոլոր մարզերում նման միջոցառումներ իրականացվեն։ «Այս անգամ մենք նմանատիպ աշխատանքներ ենք իրականացնում Սյունիքի մարզում և հույս ունենք, որ այս շարժումը կտարածվի բոլոր մարզերում»,- ասաց Տիգրան Սարգսյանը։
Նրա խոսքով` բոլորը պետք է ավելի ուշադիր լինեն կենցաղավարության մեջ, մաքուր պահեն շրջապատը։ «Ես ուրախ եմ, որ այս անգամ «Միասին» շարժմանը միացել են բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, և այս ծրագիրը գնալով ընդլայնվում է»,- նշեց Տիգրան  Սարգսյանը։
Շինուհայր համայնքում ծառատունկ իրականացնելուց հետո ՀՀ վարչապետը եղավ Տաթևի վանական համալիրում էր, որի հարակից տարածքում ևս իրականացվեց ծառատունկ։ Վարչապետը շրջեց վանական համալիրով, մոմ վառեց, որից հետո ծանոթացավ Տաթևի ճոպանուղու փորձարկման աշխատանքներին։
Տիգրան Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ վերջին աշխատանքներն են իրականացվում, որպեսզի մեկ շաբաթ անց այն հնարավոր լինի ճոպանուղին շահագործման հանձնել։ Միաժամանակ լայն թափով իրականացվում է Տաթևի վանական համալիր տանող ճանապարհների վերականգնումը։ «Եթե եղանակը բարեհաճ լինի, ապա ամբողջությամբ ճանապարհների վերականգնման աշխատանքները կավարտվեն նախանշված ժամկետում։ Բացի այդ` պետք է համապատասխան պայմաններ ստեղծվեն, որպեսզի մեկ շաբաթ անց 500-ից ավելի հյուրեր հնարավոր լինի ընդունել»,- ասաց ՀՀ վարչապետը։ Տիգրան Սարգսյանը, անդրադառնալով ճոպանուղուն, նշեց, որ այն բացառիկ է և գործարկումից հետո անպայման աշխարհի տուրիստական քարտեզներում կհայտնվի։ Ըստ նրա` Տաթևի ճոպանուղու առկայությունը, վանական համալիրի վերականգնումը կարևոր նշանակություն կունենա զբոսաշրջության զարգացման գործում։
«Մաքուր հայրենիք» ծրագրի շրջանակներում Սյունիք էին ժամանել նաև ՀՀ կառավարության անդամներ, «Միասին» շարժման և այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ