Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 8 հոկտեմբերի 2010

Տիգրան Սարգսյան. “Ուղղակի համագործակցությունը նպաստում է Հայաստանի տարածքների համաչափ զարգացմանը”


Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայաստանի ազգային պատկերասրահում մասնակցել է ապակենտրոնացված համագործակցության հայ-ֆրանսիական համաժողովի մասնակիցների պատվին կազմակերպված ընդունելությանը: Հանրապետության վարչապետը, ողջունելով ներկաներին, նշել է. “Համոզված եմ, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում համագործակցության այս նոր ձևաչափը շատ հեռանկարային է: Տարածքների միջև ուղղակի կապերի հաստատումը, ամրապնդումը և դրանց ինստիտուցիոնալիզացիան մեզ համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում: Առաջին հերթին մենք աշխատում ենք տեղայնացնել տեղական ինքնակառավարման ֆրանսիական փորձը: Երկրորդ` ուղղակի կապերը համայնքների միջև հնարավորություն են տալիս այդ փորձից օգտվել, իսկ ուղղակի համագործակցությունը նպաստում է Հայաստանի տարածքների համաչափ զարգացմանը: Երրորդ` այն քննարկումները, որ դուք իրականացրել եք, մտքերը, որ փոխանակել եք մեր տարածքային կառավարման նախարարության մասնագետների ու համայնքների ղեկավարների հետ մեզ համար շատ արժեքավոր են: Հայաստանի Հանրապետության կառավարությունը լրացուցիչ ջանքեր կգործադրի, որ այդ կապերը շարունակաբար ամրապնդվեն”:
Համաժողովի մասնակիցների թվում են Ֆրանիսայի քաղաքների, դեպարտամենտների և շրջանների տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ, ինչպես նաև Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներ:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ