Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 հոկտեմբերի 2010

Կառավարության նպատակն է տարին եզրափակել լավ արդյունքներով





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը, վարչապետը նշել է, որ ընթացիկ տարվա ավարտից գրեթե մեկ եռամսյակ առաջ անհրաժեշտ է կառավարությունում լսել 2010թ. միջոցառումների կատարման հաշվետվությունները։ Նախարարներին և գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարվել է հոկտեմբերի 8-ին ներկայանալ վարչապետին` առանձին-առանձին քննարկելու անցած երեք եռամսյակների կատարողականը և չորրորդ եռամսյակի խնդիրները։ Հաշվետվությունները, որոնք պետք է բովանդակեն ոլորտների ղեկավարների կանխատեսումները տարվա ամփոփման վերաբերյալ, միտված են տարին կատարողականի բարձր աստիճանով եզրափակելու նպատակին։


Ստեղծվում է ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոն


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի ստեղծման ծրագրին։ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամին առաջարկվել է աջակցել ՀՀ միջուկային բժշկության ոլորտի զարգացմանը և իրականացնել կենտրոնի ստեղծման աշխատանքների կառավարումը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարվել է ապահովել բելգիական «ԱյԲիԷյ մոլեկուլյար կազմակերպության հետ ՀՀ անունից «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնի ձեռքբերման, ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ` բելգիական «ՔեյԲիՍի ԷնՎի» բանկի հետ ցիկլոտրոնի ձեռքբերման ֆինանսավորման վերաբերյալ ՀՀ անունից պայմանագրեր կնքելու գործընթացները։ Համապատասխան հանձնարարություններ են տրվել նաև ՀՀ առողջապահության և ՀՀ գիտության և կրթության նախարարներին։
Գործադիրը որոշել է վերաբաշխում կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում և ՀՀ պետբյուջեից ՀՀ քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնել երկրի մի շարք կրթական, մշակույթի և մարզական շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման, կապիտալ շինարարության և նախագծահետազոտական աշխատանքների համար։
 

Մասնավորեցվել է պետական գույքը
 

ՀՀ կառավարությունը որոշել է դասական աճուրդով մասնավորեցնել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության տնօրինության «Գագարինի նավթամթերք» ՓԲԸ գույքի կազմից առանձնացված N 11 ԿԱԼԿ-ի գույքը (6 հատ կառուցվածք և փոխանցող հարմարանք), «ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմ» ՊԿՀ հանձնված «Էլաստիկ ֆիրմային խանութ» ՓԲԸ լուծարումից հետո մնացած շարժական գույքը` հաշվիչ դրամարկղային մեքենա, «Հայդեղագործություն» ՊՁ «Բուրաստան» և «Սանիտաս» դուստր ձեռնարկությունների լուծարումից հետո մնացած շարժական գույքը։
Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրինության 70 տոկոս և ավելի մաշվածք ունեցող 45 տրանսպորտային միջոցը նույնպես օտարել դասական աճուրդով։
Գործադիրն իր որոշմամբ Լոռու մարզպետարանին է հատկացրել 5.965 հազար դրամ, որով մարզագույք ձեռք կբերվի Ստեփանավանի Հ. Ներսիսյանի անվան քաղաքային մարզադպրոցի համար, որի 5 բաժանմունքների 20 խմբերում մարզվում է 242 սան։
Կառավարությունը ՀՀ ֆինանսների նախարարին պարտավորեցրել է ՀՀ կենտրոնական բանկին տրամադրել 18,000,000 եվրոյին համարժեք դրամի չափով երաշխիք` «Կրեդիտանշթալտ ֆյուր Վիդերաուֆբաու» կազմակերպության ու ՀՀ ԿԲ միջև կնքված «Վերականգնվող էներգիայի զարգացում» ծրագրով վարկի տրամադրման պայմանագրով նախատեսված վարկի հետագա ստացումն ապահովելու նպատակով։ Հաջորդ որոշմամբ գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ 2010թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է ՀՀ և ՄԶԸ միջև կնքված «Քաղաքային ջեռուցում» վարկային ծրագրի համաձայնագրերում կատարված փոփոխությունների գծով մուտքերը ՀՀ 2010թ. պետբյուջե ներառելու անհրաժեշտությամբ։


Բարելավվում է վերահսկողության արդյունավետությունը


ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ նախարարությունների կազմում գործող ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի օրինակելի կանոնադրությունը, որով ապահովվում է ծրագրեր իրականացնող պետական հիմնարկի գործունեության, դրա նկատմամբ ՀՀ կառավարության, ՀՀ վարչապետի և լիազոր մարմնի վերահսկողության արդյունավետությունը։ Մինչև այս որոշումը կարգավորված էր միայն օտարերկրյա պետությունների և միջազգային վարկատու կազմակերպությունների կողմից Հայաստանին տրամադրվող միջոցների հաշվին ծրագրեր իրականացնող գրասենյակների գործունեությունը։
ՀՀ կառավարությունն իր նիստում հաստատել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության «Պետական պահուստից նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառնությունների իրականացում» ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2010թ. նախահաշիվը։ 2010թ. ընթացքում նախատեսվում է ձեռք բերել և ՀՀ պետական պահուստում ամբարել 28790.5 հազար դրամի նյութական արժեքներ։
Կառավարությունը հաստատել է «Համայնքային ջրամատակարարում և ջրահեռացում» ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման շրջանակում անցկացված «Հրազդան քաղաքի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի բարելավում» միջազգային մրցույթի արդյունքներով «Ագաթ 777» և «ՇՄՇ-23» ԲԲԸ «Շինաշխարհ» ՍՊԸ-ներին համապատասխանաբար 1,118,049,092.0 ՀՀ դրամ և 908,105,182.0 ՀՀ դրամ արժեքներով պայմանագրերը շնորհելու առաջարկությունը։ Հաջորդ որոշմամբ հաստատվել են ՀԲ աջակցությամբ իրականացվող «Ոռոգման համակարգերի վերականգնման հրատապ ծրագրով» Արմավիրի մայր ջրանցքի վերականգնման համար իրականացված միջազգային շինարարական մրցույթների արդյունքները։ Հաղթող են ճանաչվել «Եղվարդշին» և «Արփա-Սևան» ԲԲԸ-ները` աշխատանքի համապատասխանաբար 727,147,970 ՀՀ դրամ և 754,597,784 ՀՀ դրամ արժեքներով։
Գործադիրը հավանություն է տվել քաղաքացիական ծառայողների բազային աշխատավարձի մեծության և վարձատրության համակարգի վերաբերյալ զեկույցին, որի նախապատրաստման հիմք են հանդիսացել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի կատարած «Քաղծառայողների վարձատրության մրցունակության բացահայտում» թեմայով հետազոտության արդյունքները։
Նիստում հաստատվել է պետական գույքի կառավարման 2011-2013թթ. ծրագիրը, որը վերաբերում է ներկայումս պետական սեփականություն համարվող գույքի գրեթե բոլոր տեսակներին և նպատակ ունի սահմանել կառավարման միասնական քաղաքականությունը և իրականացնել այն, պետգույքի արդյունավետ կառավարմամբ ապահովել ՀՀ պետգույքի եկամուտների ավելացումը, կանոնակարգել պետգույքի մասնավորեցման գործընթացը և այլն։
Կառավարությունը ՀՀ ազգային վիճծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետական ստորաբաժանումում մինչև 2013թ. դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով բացել արտաբյուջետային հաշիվ` ծառայությանը ԱՊՀ միջպետական վիճակագրական կոմիտեից որպես ենթադրամաշնորհ տրամադրվող ֆինանսական միջոցների տնօրինման համար։
ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել իր 2003թ. հուլիսի 23-ի «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգը հաստատելու մասին» որոշման մեջ և բնակարանի կարիք ունեցող անձանց հաշվառում իրականացնելու լիազորությունը Երևան քաղաքում վերապահել վարչական շրջանների ղեկավարներին։
 

Նոր օրենքների նախագծեր
 

ՀՀ կառավարության հավանությունն են ստացել «ՀՀ վարչական դատավարության» և «ՀՀ դատական» օրենսգրքերում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերը, որոնց մշակման հիմք է հանդիսացել ՀՀ սահմանադրական դատարանի 2010թ. ապրիլի 13-ի N 873 որոշումը։ Հաջորդ որոշմամբ գործադիրը անհետաձգելի է համարել վերը նշված օրինագծերը։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Մասնավորապես առաջարկվում է գործող օրենքով սահմանված 30 հազարի փոխարեն նվազագույն ամսական աշխատավարձը 2011թ. հունվարի 1-ից սահմանել 32 հազար 500 դրամ։ Այն ունի օրենքի ուժ և նվազման ենթակա չէ։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, ինչը պայմանավորված է նշված օրենքի կիրառման ընթացքում առաջացած հարաբերությունները կանոնակարգելու, առանձին հոդվածներում առկա թերություններն ու բացթողումները վերացնելու, ՀՀ այլ օրենքներում կատարված փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում և փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը։ Կառավարությունը նախաձեռնության հեղինակներին առաջարկում է առայժմ ձեռնպահ մնալ նախագծի քննարկումից և դրան անդրադառնալ ՀՀ կառավարության ներկայացրած վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգրքի նախագծի քննարկման ընթացքում։
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ որոշումներ


ՀՀ կառավարությունն ընդունել է ս.թ. հոկտեմբերի 10-ին, 24-ին և 31-ին կայանալիք մի շարք գյուղական համայնքների ղեկավարների և ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։
ՀՀ օրենսդրության համաձայն կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր է տվել «Գյումրու շտապ բուժական օգնության կայան» ՓԲԸ-ին և Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի «Բաղրամյանի պոլիկլինիկա և մոր ու մանկան պահպանման կենտրոն» ՊՓԲԸ-ին։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ