Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 6 հոկտեմբերի 2010

Քննարկվել են սերմնաբուծության ծրագրի իրականացման ընթացիկ հարցեր





Այսօր կառավարությունում տեղի է ունեցել սերմնաբուծության ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ խորհրդակցություն, որը վարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Խորհրդակցությանը մասնակցում էին գյուղատնտեսության նախարարը, ՀՀ մարզպետները, պաշտոնատար այլ անձինք։ Ներկա էին նաև Ռուսաստանի Դաշնության «Սեմենա» ասոցիացիայի նախագահ Իվան Կուզմինը ու «Սեմենա Ստավրոպոլյա» ՍՊԸ-ի տնօրեն Գրիգորի Դոնցովը, ովքեր կարևոր դեր են ունեցել ՌԴ-ից սերմերի ներկրումը ժամանակին ապահովելու գործում։
Ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ խորհրդակցության նպատակն է վերհանել առկա խնդիրները և հասկանալ մարզերում ստեղծված իրավիճակը` ինչպես է բաշխվել ՌԴ-ից ներմուծված սերմը։
Անդրադառնալով սերմնաբուծության ծրագրի իրականացմանն առնչվող հիմնական հարցադրումներին և խոսելով ՀՀ կառավարության հաստատած ռազմավարության առաջնահերթություններից` Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշել է. «Այս ծրագիրը գյուղատնտեսական ֆերմաներին օգնության ծրագիր չէ, այլ սերմնաբուծության վերականգնման ծրագիր, այսինքն` մենք պետք է գործ ունենանք այն տնտեսությունների հետ, որոնք երկարաժամկետ համագործակցելու են պետության հետ և մասնագիտանալու են սերմնաբուծության բնագավառում։ Սա նշանակում է` մարդիկ պետք է հետևեն հողի որակին, բոլոր տեխնիկական պահանջները կատարեն, իրենց մասնագիտական կարողություններն ավելացնեն ու մշտական վերահսկողության ներքո լինեն մեր սերմնաբուծական ֆերմաների կողմից։ Այդ համագործակցության շնորհիվ պետք է հասնենք ՀՀ պահանջարկը բավարարելու համար մեր կողմից մատնանշված տարեկան 30.000 տոննա սերմ արտադրելու թիրախային ցուցանիշին։»
Այնուհետև գյուղատնտեսության նախարարի և մարզպետների կողմից ներկայացվել են տվյալներ մարզերում սերմացուի բաշխման ու պայմանագրի կնքման հայտ ներկայացրած ֆերմերների թվի վերաբերյալ։
Գյուղատնտեսության նախարարը տեղեկացրել է, որ ՌԴ-ից ժամանած հյուրերն այսօր Հայաստանի պետական ագրարային համալսարանում անցկացնելու են սեմինար ֆերմերների և սերմնաբուծարանների աշխատակացիների համար` նվիրված ՌԴ-ից ներկրված սերմի տեխնոլոգիական ճիշտ օգտագործմանը։ Այդ համատեքստում վարչապետը կարևորել է նման սեմինարների կազմակերպումը` նպատակաուղղված ֆերմերներին համապատասխան տեղեկատվության տրամադրմանը։
Խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև տեղական օրգանիկ պարարտանյութերի փորձարկման պիլոտային ծրագրի մանրամասներ։ Տիգրան Սարգսյանն ընդգծել է, որ դա կնպաստի տեղական արտադրանքի պահանջարկի մեծացմանը և հանձնարարել է մարզպետներին անձնական հսկողություն սահմանել ծրագրի նկատմամբ։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ