Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 2 հոկտեմբերի 2010

Տիգրան Սարգսյան. «Ապագան կերտվում է այսօր և դուք եք այդ ապագայի կերտողները»





Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը Առնո Բաբաջանյան համերգասրահում մասնակցել է Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ուսուցչի մասնագիտական տոնի առթիվ կազմակերպած ՀՀԿ անդամ ուսուցիչների պարգևատրման արարողությանը։
Շնորհավորելով ներկաներին` կառավարության ղեկավարը իր խոսքում մասնավորապես ասել է. «Մեր ապագան մեծապես պայմանավորված է ուսուցչի աշխատանքով, որովհետև, ինչպիսի արժեքներ սերմանենք մեր երիտասարդ, մատաղ սերնդի մեջ, այնպիսի արդյունք էլ կունենանք։ Այնպես որ, ապագան կերտվում է այսօր և դուք եք այդ ապագայի կերտողները», - դիմելով ուսուցիչներին` նշել է կառավարության ղեկավարը։ Վարչապետը նշել է, որ մանկավարժների խնդիրները շարունակելու են մնալ գործադիրի ուշադրության կենտրոնում։
Տիգրան Սարգսյանը մատաղ սերնդի հայեցի դաստիարակության գործում և կրթության ու մանկավարժության բնագավառում ունեցած վաստակի համար վարչապետի հուշամեդալով պարգևատրել է հանրապետության տարբեր դպրոցներ ներկայացնող 10 ուսուցիչների։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ