Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 1 հոկտեմբերի 2010

Հայագիտության հարցերով խորհրդի առաջին նիստում քննարկվել են ոլորտի հիմնախնդիրները




Այսօր կառավարությունում կայացել է հայագիտության հարցերով խորհրդի անդրանիկ նիստը, որը վարել է վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը։
Վարչապետը ողջունել է խորհրդի աշխատանքների մեկնարկը` կարևորելով հայագիտության ոլորտի զարգացման հստակ ռազմավարության մշակումը։
Խորհրդի անդամները քննարկել են «Հայագիտության հայեցակարգը» ու «Հայաստանի Հանրապետության հայագիտության ոլորտի զարգացման 2010-2025թթ. ռազմավարությունը»` մշակված ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կողմից։ Այնուհետև ծավալվել է մտքերի փոխանակում, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց մեկնաբանություններն ու առաջարկություններն են ներկայացրել փաստաթղթերում արծարծված հարցերի և ընդհանրապես հայագիտության ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ։ Մասնավորապես, կարևորվել են սփյուռքում գործող հայագիտական կենտրոնների հետ կապերի հաստատումը և զարգացումը` խորհրդի կազմում նրանց ներգրավմամբ, գոյություն ունեցող հայագիտական կենտրոններին աջակցության տրամադրումը, խորհրդի կազմում աշխատանքային խմբի ստեղծումը և մի շարք այլ հարցեր։
Ամփոփելով հնչած կարծիքները և նկատառումները` Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի ներկայացված հայեցակարգի լրամշակմամբ` սահմանելով հայագիտության նպատակները և դրանցից բխող առաջնահերթ խնդիրները։ Կառավարության ղեկավարը կարևորել է նաև խորհրդի կազմում բոլոր շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավումը` հաշվի առնելով քննարկման ժամանակ հնչեցված առաջարկությունները։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ