Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 1 հոկտեմբերի 2010

Հայաստան է ներկրվել ցորենի «էլիտա» սերմնացուն





Այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Մասիս քաղաքում ներկա է գտնվել Ռուսաստանից Հայաստան ներմուծված բարձրորակ «էլիտա» ցորենի սերմնացու տեղափոխած վագոնների բեռնաթափմանը։
Կառավարության ղեկավարը տեղում անձամբ լսել է գյուղատնտեսության պատասխանատուների ու ներկրված սերմնացուի շահառուների մասնագիտական կարծիքը ցորենի որակի մասին։
Պատասխանելով լրագրողների հարցերին` վարչապետը նշել է, որ ցորենի սերմնացուի տեղափոխման կազմակերպման ուղղությամբ լուրջ աշխատանքներ են իրականացվել։ Մեր երկրի տարածքում ընտրվել են այն հողատարածքներ, որոնք համապատասխանում են գյուղնախարարության սահմանած որակի չափանիշներին։
Ներկրված սերմնացուն կօգնի հետագա տարիներին մեծացնել թե՛ ցորենի և թե՛ սերմնացուի արտադրողականությունը` դրանով իսկ ամրապնդելով Հայաստանի պարենային անվտանգությունն ու հացահատիկի արտադրության ինքնաբավությունը։ Նախատեսվում է, որ մինչև 2014թ. Հայաստանը կկարողանա շեշտակիորեն ավելացնել ցորենի արտադրությունը, ինչի արդյունքում կնվազի ներկրման չափն ու կախվածությունը գների միջազգային կոնյուկտուրայից. «Սերմնաբուծության այս ծրագրի արդյունքում, որ պետք է հետևողականորեն իրագործենք առաջիկա հինգ տարիների ընթացքում, կարձանագրենք, որ գյուղատնտեսության ոլորտում, մասնավորապես հացահատիկային տնտեսությունների արդյունավետության և արտադրողականության բարձրացման գործում, որակական բարելավում կունենանք»,- նշել է Տիգրան Սարգսյանը։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ