Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 սեպտեմբերի 2010

Վարչապետը Տավուշի մարզում մասնակցել է մշակույթի օջախների բացմանը





Տավուշի մարզում այսօր ՀՀ կառավարության արտագնա նիստից հետո ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Իջևանում հիմնանորոգված երաժշտական դպրոցի հանդիսավոր բացմանը։ Դպրոցը կառուցվել է 1978 թվականին, և հիմնանորոգման աշխատանքներ երբևէ չէին իրականացվել։
Դպրոցի շինարարական աշխատանքներն սկսվել են 2009 թվականի նոյեմբերից. բացի հիմնանորոգումից, երկհարկանի շենքին ավելացվել է ևս մեկ հարկ։ Ֆինանսավորումն իրականացվել է Համաշխարհային Բանկի կողմից` Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի միջոցով։ Վերջինս դպրոցին աջակցել է նաև գույքի ձեռք բերման հարցում։
Երաժշտական դպրոցը նախատեսված է 320 աշակերտի համար, սակայն, ներկայում դպրոցում սովորում է 325 աշակերտ, որից 25-ը մանկատան երեխաներ են։ Դպրոցը սպասարկում է ոչ միայն Իջևանի, այլև հարակից շրջանների երեխաներին։ Երաժշտական գործիքների համալրման գործում ներդրում է ունեցել նաև ՀՀ վարչապետը. նա նվիրաբերել է գերմանական ռոյալ։ Գործադիրի ղեկավարը այցելել է նաև Իջևանի Տուրիզմի կենտրոն, որտեղ անցկացվում է վերջին տարիներին հրատարակված գրքերի ցուցահանդես-վաճառք։ Տիգրան Սարգսյանը շրջել է շենքում, ծանոթացել ցուցադրությանը։
Մինչ Երևան վերադառնալը վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Դիլիջան քաղաքում Երկրագիտական թանգարան-պատկերասրահի բացմանը։
Շենքի կառուցման աշխատանքները սկսվել են 2008 թվականին, ֆինանսավորման համար համայնքային բյուջեից տրամադրվել է 208 մլն դրամ։ Այսօր արդեն ճարտարապետական նոր լուծումներով նորակառույցը բաց է արվեստասերների համար։ Կառավարության ղեկավարը շրջել է շենքում, ծանոթացել ներկայացված կերպարվեստի հետաքրքիր աշխատանքների հավաքածուներին։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ